Ճամբարային անհատական նախագիծ (Կ․ Պետրոսյան)

Նախագծի տևողությունը՝ մայիսի 29-ից հունիսի 9-ը:

Նախագծի նպատակը՝ հայրենագիտական, հետազոտական, ուսուցողական՝ հետազոտել, ուսումնասիրել, ճանաչել մեր ազգային և հոգևոր արժեքները, մեր բնակավայրերը, իմանալ նրանց անունների ծագումը, ստուգաբանությունը, պատմությունը, ավանդություններն ու զրույցները:

Նախագծի մասնակիցները՝ Միջին դպրոցի տարատարիք սովորող-ճամբարականներ:

Նախագծի նկարագրությունը: Սովորողները Հայաստանի աշխարհագրական տարբեր վայրերի, բնակավայրերի, վանքերի, եկեղեցիների իրենց ընտրությամբ համացանցից և այլ աղբյուրներից գտնում են անունների ստուգաբանությունը, ստեղծման պատմությունը, դրանց հետ կապված զրույցները, ավանդապատումները, ներկայացնում են դրանք, ճանաչելի և հասանելի դարձնում իրենց ընկերներին, հրապարակում բլոգներում, հնարավորինս այցելում այդ վայրերը:

Օժանդակ նյութեր՝ 123

Հունիսյան ճամբար

Ճամբարային առօրյա․ մայիսի 29.
I դաս․ քննարկում ենք ճամբարի անելիքները, պատրաստվում ենք ուսումնական ճամփորդության/ մայիսի 31/:
II դաս․ բաժանվում ենք թիմերի, խաղ-մրցույթ․ խնդիրներն տե՛ս այստեղ:
III դաս․ նախագիծ՝ Ֆիբոնաչիի թվերը, աշխատանքի ընթացքը տե՛ս այստեղ:
IV դաս․
V-ամփոփում /մինչև 14:00

Պատասխաններ

Ամփոփում
Այսօր ճամբարի առաջին օրն էր, Առաջին դասին մեր ամբողջ ճամբարի պլանների մասին խոսացինք, իսկ մյուս դասին խնդիրների լուծման մեջ մրցում էինք բաժանված խմբերով։ Երրորդ դասին ով չորեգշաբթի գնում էր ճամփորդության դեպի Արաի լեռ գրում էր պատում Արաի լեռան ինչ-որ բանի մասին։ Չորրորդ դասը պար էր, որտեղ մենք խաղացինք մի խաղ վորին փոքր ժամանակ անվանում էինք կատու և մուկ։ Վերջին ժամին մենք խաղում էինք մաթեմատիկական խաղեր։

Ճամբարային առօրյա․ մայիսի 30.
I դաս․ փորձիր գծել պատկերը ձեռքդ թղթից չպեկելով, առաջադրանքները տես այստեղ
II դաս․ նախագիծ ընկեր Կարինեի հետ
III դաս․ մարզական
IV դաս․ գործում ենք թևնոցներ, ովքեր չեն ցանկանում՝ անդրադարձ հանրահաշիվ 7-ին։
V դաս․ մաթեմատիկական խաղեր, այլ խաղեր
VI-ամփոփում /մինչև 14:00

Ամփոփում

Այսօր նորից օրը սկեցինք պլանների և դասացուցակը պարզաբանելով և գծում էինք բլոգում տրված պատկերները առանց գրիծը թղտից պոկելու։ Իսկ երկրորդ դասը արդեն Կ․ Պետրոսյանի մոտ դասի էինք, մենք անում էինք հայրենագիտություն և խոսում էինք հայաստանի սրբությունների պատմության մասին կարող էք նախագիծը տեսնել այստեղ։ Դրանից հետո մարզական էր, ես սեղանի թենիսի էի և գնացի այնտեղ, ամբողջը նորմալ անցավ և եկանք դասարան։ Այնտեղ կեսը սկսեցին անել մակրամե, իսկ մյուս կեսը անում էինք հանրահաշվի խնդիրներ։

Ճամբարային առօրյա․ մայիսի 31.

09:30-18:00- Բարձունքի հաղթահարում․ Արայի լեռ
Նախագիծը այստեղ, ամփոփումը տես այստեղ
Իմ ամփոփումը


Ճամբարային առօրյա․ Հունիսի 1.
Քայլք Բանգլադեշում, տոնական օր

Ամփոփում
Մենք այսօր Առավոտը եկանք դպրոց առանց պայուսակների և համակարգչերի, որովհետև գիտեինք, որ գնու էինք քայլքի բանգլադեշով։ Մնք վոտքով հասանք Սուրբ Երրորդության եկեղեցու կեղքի այգին, որտեղ մենք մնացինք։ Մենք՝ մարզվում, խաղում ը սղում էինք։

Ճամբարային առօրյա․ Հունիսի 2.
09:30-14:00 Քայլք Ծիծեռանակաբերդ
Նախագիծն տես այստեղ, ամփոփումը այստեղ:

Ամփոփում
Ես այսօր չեի եկել քայլքի։



Ճամբարային առօրյա․ Հունիսի 5.


I դաս․ Նախագիծ, սովորողները լրացնում են այս ֆայլը
II դաս․ Նախագիծ․ տեխնոլոգիա ընկեր Թագուհու հետ
III դաս․ Նախագիծ․ Խնդիրներ լուցկու փայտիկներով
IV դաս․ Պար
V դաս․ Նախագիծ․ մաթ․ ֆլեշմոբի խնդիրների քննարկում
Ամփոփում
Առաջին դասին մենք գրում էինք շաբաթվա ամփոփումը և քննարկում էինք մեր անելիքները։
Երկրորդ դասինտեխնոլոգիա էր, որտեղ անում էինք կավագործություն
Երրորդ դասին մենք մեր բաժանված խմբերով անում էինք լուծկու խնդիրներ։
Պարի ժամին մենք սովորում էինք մի պար, իսկ վերջին դասին մենք կատարումմ էինք մաթեմատիկաի ֆլեշմոբի երկրորդ մակարդակը



Ճամբարային առօրյա․ Հունիսի
 6

I դաս․ Նախագիծ. Քննարկում ենք մաթեմատիկական ֆլեշմոբի երկրորդ մակարդակի խնդիրները
II դաս․ Նախագիծ․
III դաս․ Երգ
IV դաս․ Նախագիծ․ ընկեր Կարինեի հետ
V դաս․ Խոհանոցային գործունեություն
Ամփոփում
Առաջին ժամերին մենք շարոնակում էինք անել մաթեմատիկաի ֆլեշմոբի երկրորդ մակարդակը։
իսկ երգի դասին մի փոքր խմբով բակում դասատուի հետ սովորում էինք պրոֆեսիոնալ կամերաով և մենք նկարում էինք։
Չորրորդ և հինգերորդ դասերին մենք անում էինք խոհանոցաին նախագիծ, որտեղ պատրաստում էինք պիցցա։



Ճամբարային առօրյա․ Հունիսի 7, 8

Ուսումնական այց Բյուրականի աստղադիտարան

«Մաթեմատիկական ֆլեշմոբ անիվների վրա»

Ամփոփում

Ես այս ճամփորդությանը չեմ մասնակցել։

Ճամբարային առօրյա․ Հունիսի 9.

I դաս․Խեցեգործություն
II դաս․ Նախագիծ․ ֆլեշմոբի խնդիրների քննարկում
III դաս․ Մաթեմատիկական խաղեր
IV դաս․ Ճամբարային ամփոփում
V դաս․ վոլեյբոլ

Խնդիրներ I մաս

1.Հինգ միանման մոմեր վառեցին միաժամանակ, բայց  հանգցրին տարբեր ժամերի, տես նկարը։ Ո՞ր համարի մոմն են հանգցրել առաջինը։

Պատ․՝ 4
Պատասխանը սա է, որովհետև ամենակարճն է։

2. Ռուզաննան ուզում է 2-ական մետաղադրամ տեղադրել աղյուսակի յուրաքանչյուր տողում և յուրաքանչյուր սյունակում։ Տառերով նշված մետաղադրամներից ո՞րը նա պետք է տեղափոխի դատարկ վանդակ:


Պատ․՝ C


3. Էմիլը թիավարելով շրջանցեց հինգ լողաններ, ինչպես ցույց է տրված նկարում: Ո՞ր լողանները Էմիլը շրջանցեց ժամասլաքի հակառակ ուղղությամբ:

Պատ․՝ 3 և 1


4. Բաբկենը վերադասավորում է ցույց տրված 7 կտորները, որպեսզի ստանա հնարավոր ամենափոքր 12-անիշ թիվը: Որո՞նք են այդ թվի վերջին 3 թվանշանները:

Պատ.` 696

5. Հասմիկը ցանկանում է ներկել նկարի շրջանները։ Նա ցանկանում է տարբեր գույներով ներկել ցանկացած 2 շրջան, որոնք միացած են հատվածով: Հասմիկը ամենաքիչը քանի՞ գույն պետք է օգտագործի:

Պատ․՝ 1

Արաի լեռ

Արայի լեռը մյուս լեռնաշղթաներից համեմատաբար մեկուսի է գտնվում և հետաքրքիր է երկրամորֆոլոգիական տեսակետից։ Նա պարունակում է բնաշխարհի մի հարուստ գենետիկ ավազան։

Լեռան վրա գրանցված են 650 տեսակ անոթային բույսեր, որոնք Հայաստանի բուսականության 20%-ն են կազմում։

Արա լեռան տարածքը հարուստ է կենդանական աշխարհով։ Այստեղ բնակվում են բազմաթիվ թռչնատեսակներ, սողուններ, կրծողներ, ինչպես նաև արջեր, գայլեր, աղվեսներ և այլն։

Ամփոփում․ հանրահաշիվ և երկրաչափություն

Հանրահաշիվ

Ինչ Ամենաշատը դուր է եկել Ֆունկցիա թեման, որովհետև հետաքրքիր թեմա էր և հազիվ անցանք մի բան, բացի abc թեմաներից։ Այս կիսամյակ նեց չէ որ շատ բան իմացա, որովհետև ես ինքս պարապում եմ մաթեմատիկա տանը և դրա համար դասերը ինձ համար դժվար չէին։ Այս կիսամյակ ես դասապրոցեսի մեջից կփոխեի, որ առաջադրանքները ավելի դժվար լինեին և ավելի քիչ, նաև առաջարկում եմ, որ գոնե մի քիչ աշխատեինք տետրերով։

Հանս Քրիստիան Անդերսեն | Ծեր կաղնու վերջին երազը

Անտառում՝ զառիվայրին, ծովափին մոտ, կանգնած էր մի ծեր կաղնի: Նա ընդամենը երեք հարյուր վաթսունհինգ տարեկան էր: Ծառերի այդ տարիքը հավասար է մարդկային կյանքի օրերին: Մենք արթնանում ենք առավոտյան, քնում՝ գիշերը ու երազ տեսնում: Ծառերի մոտ այլ է. նա ստիպված է արթուն մնալ տարվա երեք եղանակներին եւ քնել միայն ձմեռնամուտին: Ձմեռը նրա հանգստի ժամանակն է: Իր գիշերը՝ երկա՜ր գարունից, ամառվանից ու աշունից հետո: Ամառային տաք օրերին, փոքրիկ Էֆեմերաները (այդպես են կոչվում մեկ օր ապրող թիթեռները) պտտվում էին կաղնու շուրջը, վայելում կյանքն ու երկար պարելուց հետո հանգստանում կաղնու լայն տերեւների վրա:

-Խե՜ղճ, փոքրիկ արարած: Ողջ կյանքդ բաղկացած է այս մեկ օրից: Ի՜նչ կարճ է: Պետք է, որ թախծես, – այսպես էր ասում ծեր կաղնին ամեն օր:

-Թախծե՞մ: Ինչպե՞ս, – թիթեռների հիմնական պատասխանն էր: – Իմ շուրջը ամեն ինչ այնքան գեղեցիկ է, այնքան լուսավոր ու ջերմ, որ ես միշտ երջանիկ եմ:
-Բայց ընդամենը մեկ օր, հետո ամեն ինչ վերջանում է:
-Վերջանո՞ւմ, – կրկնեց թիթեռը, – ինչպե՞ս է վերջանում: Դու նույնպե՞ս վերջանում ես:
-Ոչ: Ես գուցե ապրեմ քո կյանքի նման հազարավոր օրեր, ու դա այնքան երկար է, որ դու չես կարող հիշել:
-Ես չեմ հասկանում, դու ապրում ես հազարավոր օրեր, իսկ ես՝ հազարավոր պահեր, ու ես երջանիկ եմ լինում: Արդյոք ամբողջ գեղեցկությունը վերջանո՞ւմ է, երբ դու մեռնում ես:
-Ոչ, – պատասխանեց ծառը, – այն շա՜տ ավելի երկար է տեւում, հավերժության չափ երկար, չեմ կարող անգամ ասել՝ որքան երկար:
-Դե, ուրեմն, – ասաց թիթեռը, – մենք միեւնույն ժամանակը ունենք ապրելու համար, միայն թե մենք տարբեր կերպ ենք հաշվում:
Ու այդ փոքրիկ արարածը պարեց ու լողաց օդում, զվարճացավ՝ մետաքսե ու թավշյա թեւերը թափահարելով բուրավետ քամիների մեջ, որոնք վայրի վարդերի ու ծաղկած ծառերի բույրով էին լցված: Երկար ու գեղեցիկ օրն այնքան լի էր անուշահոտությամբ ու ուրախությամբ, որ թիթեռը հոգնեց սեփական երջանկությունից ու վայելքից: Նրա թեւերը այլեւս անկարող էին թափահարել, ու նա դանդաղորեն ու զգուշորեն իջավ ու նստեց կանաչ խոտի վրա, գլուխը թափահարեց ու քնեց: Նա մահացավ:
-Խե՜ղճ, փոքրի՜կ Էֆեմերա, – բացականչեց կաղնին, – ի՜նչ կարճ կյանք ունեցար:
Եւ այդպես ամռան յուրաքանչյուր օր կրկնվում էր միեւնույն պարը, տրվում էին միեւնույն հարցերը ու ստացվում միեւնույն պատասխանները: Միեւնույնը կրկնվում էր արդեն տասնամյակներ: Նրանցից յուրաքանչյուրը հավասարապես երջանիկ եւ ուրախ էր:

Կաղնին արթուն մնաց գարնանային առավոտներին, ամառային կեսօրներին ու աշնանային երեկոներին: Հանգստի ժամանակն էր մոտենում: Ձմեռ էր գալիս: Փոթորիկները սկսել էին իրենց երգը:
-Բարի գիշե՜ր, բարի գիշե՜ր…
Այստեղ ու այնտեղ սկսեցին տերեւներ ընկնել:
-Մենք քեզ համար օրորոցային կերգենք ու կօրորենք քեզ: Քնի՜ր, քնի՜ր: Մենք հաճույքով կերգենք քեզ համար: Մենք կօրորենք քո ճյուղերը ու նրանք կշառաչեն հաճույքից: Անու՜շ քուն, անու՜շ քուն, սա քո երեք հարյուր վաթսունհինգերորդ գիշերն է: Դու ամենաերիտասարդն ես աշխարհում: Անո՜ւշ քուն, ամպերը ձյուն կթափեն քո վրա ու կծածկեն քեզ՝ ջերմ ու ապահով: Անո՜ւշ քուն ու բարի երազնե՜ր:
Ու կանգուն կաղնին, տերեւներից մերկացած, հանգստի անցավ երկար ձմռան ընթացքում: Նա պետք է շատ երազներ ու կյանքում պատահած դեպքերը տեսներ, ինչպես մարդիկ են տեսնում: Այդ հսկա ծառը, նույնպես, մի ժամանակ փոքրիկ ճյուղ է եղել:
Ըստ մարդկանց կյանքի տեւողության՝ կաղնին արդեն ապրում էր իր չորրորդ դարը: Այն ամենամեծ ծառն էր անտառում: Նրա գագաթը ծածկում էր կողքի ծառերը ու երեւում էր անգամ ծովից: Նավաստիների համար այն ուղենիշ էր համարվում:
Եթե միայն իմանար, թե քանի մարդու աչք է հետեւում իրեն ամեն օր: Աղավնիները բույն էին կառուցել իր գագաթի ճյուղերի վրա, կկուները երգում էին ու իրենց ձայնը տարածում ողջ անտառով, իսկ աշնանը տերեւները կարմրում էին, թռչունների երամները հանգստանում ճյուղերի վրա, մինչ տաք երկրներ չվելը: Բայց արդեն ձմեռ էր, ծառը տերեւազուրկ էր ու տեսանելի էին նրա կորացած ճյուղերն ու բունը: Ագռավները հերթով գալիս-նստում էին նրանց վրա ու խոսում սկսվող դժվար ժամանակների մասին:
Հենց Սուրբ ծննդյան գիշերն էր, երբ կաղնին երազ տեսավ: Նա զգում էր՝ ինչպես է մոտենում տոնական ժամանակը ու երազում լսում էր եկեղեցիների զանգի ձայները ու ջերմություն զգում, ինչպես ամռան մի շոգ օր կզգար: Նրա հզոր գագաթը խոնարհվում էր կանաչ սաղարթի վրա, արեւի շողերը խաղում էին իր տերեւների ու ճյուղերի արանքում, իսկ օդը լի էր բույսերի ու ծաղիկների բույրով, գունավոր թիթեռները պարում էին իր շուրջը, ու ասես ամբողջ աշխարհը ստեղծվել է հենց նրանց համար: Ու այն ամենը, ինչ տեղի էր ունեցել կաղնու կյանքում, յուրաքանչյուր տարի, նա տեսնում էր իր երազում: Նա տեսնում էր հին ժամանակների ասպետներին, ազնվական կանանց՝ ձիերը հեծած իր կողքով անցնելիս, որսի սկիզբն ազդարարող շչակների հնչյուններն ու շների հաչոցը: Նա տեսավ թշնամու զինվորներին՝ գունավոր հագուստներով ու փայլուն զենքերով, աղեղներով ու վահաններով, ովքեր իրենց վրաններն էին տեղադրում ու հենց այդտեղից էլ հարձակվում: Հսկման խարույկները կրկին վառվեցին, տղամարդիկ սկսեցին երգել ու քնեցին իր հաստ բնի շուրջ: Նա տեսավ սիրահար զույգերի, ովքեր իրենց երջանկությունն էին գտնում իր հյուրընկալ ճյուղերի ու լուսնի լույսի տակ: Նրանք իրենց անուններն էին քանդակում իր կանաչ բնի վրա: Մի օր, երկար տարիներ առաջ, ուրախ զբոսաշրջիկները կիթառներ ու տավիղներ էին կախել իր կանաչ ճյուղերից: Հիմա, կարծես, կրկին կախված են, նա կրկին լսում է նրանց նվագի ձայնը: Աղավնիները երգում էին՝ կաղնու զգացողությունների մասին ու պատմում այն տարիների մասին, որ կաղնին դեռ պիտի ապրեր:
Ու, մի պահ, թվաց, թե ծառի յուրաքանչյուր ճյուղի ու արմատի մեջ նոր կյանք է սկսվում: Ծառը սկսեց ձգվել ու տարածվել: Որքան բարձրանում էր, նույնքան էլ հզորանում, լայնանում ու լիանում, չափերով մեծանում, ինքնաբավությունը ավելանում ու դրա հետ ավելանում էր նաեւ երջանկությունը, ջերմությունն ու պայծառությունը: Նրա գագաթային ճյուղերը արդեն ամպերից վեր էին անցել, իսկ թռչունների երամները հենց ճյուղերի տակով էին անցնում: Աստղերը նույնիսկ կեսօրին էին տեսանելի՝ վառ ու շողշողուն: Ի՜նչ երջանիկ պահեր էր ապրում ծեր կաղնին, ի՜նչ ուրախ ու անհոգ:
-Իսկ որտե՞ղ են կապույտ ծաղիկները, որ աճում են ջրի վրա, – հարցրեց կաղնին:
Նա ցանկանում էր, որ իր բոլոր սիրելիները իր կողքին լինեն:
-Մենք այստեղ ենք, մենք այստեղ ենք, – երգում էին նրանք:
-Իսկ որտե՞ղ է անուշաբույր ուրցը, որ ամռանն աճեց, եւ ջրաշուշանները, որոնք անցած ամռանը ծածկեցին երկիրը իրենց բույրով, եւ վայրի խնձորենիները՝ իրենց ծաղիկներով, եւ խիտ անտառը, որ ամեն տարի ավելի ու ավելի է հարստանում:
– Մենք այստեղ ենք, մենք այստեղ ենք, – երգեցին նրանք միաձայն: Նրանք կարծես նախապես էին հայտնվել կաղնու երազի մեջ:
– Սա շա՜տ գեղեցիկ է, չափազա՜նց գեղեցիկ իրական լինելու համար:- Նրանք բոլորն այստեղ են՝ մեծ ու փոքր: Կարո՞ղ է այսքան երջանկություն մեկ տեղում լինել:
– Երկնքում ու հավերժական կյանքում հնարավոր է,- կրկին միաձայն երգեցին բոլորը:
Ու ծեր կաղնին ավելի ու ավելի էր բարձրանում ու հանկարծ զգաց, թե ինչպես են արմատները պոկվում հողից:
-Այսպես ճիշտ է, այսպես շա՜տ լավ է, – ասաց ծառը, – այլեւս չկան ինձ պահող շղթաներ: Ես հիմա կարող եմ ավելի վեր բարձրանալ՝ դեպի լույսն ու փառքը: Ու բոլորը, ում ես սիրում եմ, ինձ հետ են գալիս: Բոլորը այստեղ են:
Այսպիսին էր ծեր կաղնու երազը: Ու մինչ նա երազում էր, հզոր փոթորիկը նրան տապալեց Սուրբ Ծննդյան օրը: Ու ծովն ալեկոծվեց: Կաղնու արմատները պոկվեցին հողից հենց այն պահին, երբ նա երազում տեսնում էր իր բարձրանալը: Նա ընկավ ու իր երեք հարյուր վաթսունհինգ տարիները ավարտվեցին, ինչպես Էֆեմերաների մեկ օրը:
Ափին մոտենալուն պես նավաստիները նկատեցին ընկած կաղնուն:
-Ծառը ընկել է… ծեր կաղնին, մեր նշանակետը այլեւս չկա: Փոթորիկն է եղել պատճառը: Ո՞վ կփոխարինի նրան: Ավա՜ղ, ոչ-ոք, – բացականչեցին նավաստիները:
Սա կաղնու մահախոսականն էր՝ կարճ, բայց իմաստալի:
Արեւը դուրս եկավ ու փոթորիկն անցավ: Բոլոր եկեղեցիների զանգերը սկսեցին ղողանջել ու սկսվեց Սուրբծննդյան պատարագը:
Հնչում էին շարականներն ու ջերմացնում մարդկանց հոգիները: Իսկ կաղնին ավելի՜ ու ավելի էր բարձրանում իր վերջին երազում:

Ձայնարկություն

Ձայնարկություններ կոչվում են այն բառերը, որոնք արտահայտում են զգացմունք, կոչ, նմանաձայնություն:
Ձայնարկությունները նախադասության անդամ չեն լինում և որևէ հարցի չեն պատասխանում:
Ձայնարկությունները բաժանվում  են երեք խմբի:
Զգացական ձայնարկություններ, արտահայտում են վիշտ, ցավ, կարեկցանք, զայրույթ, դժգոհություն, վախ, զարմանք, ուրախություն, հիացմունք, ձանձրույթ, տհաճություն: Դրանք են՝ ա՜խ, ա՜հ, ամա՜ն, ա՜յ, բա՜, է՜, է՜հ, ըհը՜, հա՜, ջա՜ն, վա՜խ, վա՜հ, վա՜յ, վու՜յ, վու՜շ, ու՜խ, ուխա՜յ, ուռա՜, օխա՜յ, օ՜հ, պահո՜,  օ՜ֆ, ֆու՜ և այլն:

Կոչական ձայնարկություններ, արտահայտում են կոչ, կանչ, խրախույս, հորդոր, նախատինք, արգելք: Դրանք են՝ ա՛յ, է՛յ, էհե՛յ, ծո՛, հո՛, հարա՛յ, հե՛յ, հո՛պ, տո՛, փը՛խկ, փը՛շտ և այլն:

Նմանաձայնական ձայնարկություններ, արտահայտում է բնության մեջ և կյանքում հանդիպող ձայները: Դրանք են՝ բը՜զզ, թը՜խկ, թը՜շշ, խը՜շշ, ծի՛վ-ծի՛վ, ծուղրուղու, հա՛ֆ-հա՛ֆ, միաու՜, չը՛խկ և այլն:

   Առաջադրանքներ:

1. Յուրաքանչյուր շարքում ընդգծիր երեք ձայնարկություն:

Մի՞թե, օխա՜յ, հա՜յ, ե՞րբ, տը՜զզ, չէ՛

է՛հ, որքա՜ն, ծո՛, ո՛չ, խը՜շշ, չէ՞ որ

այնպե՜ս, պահո՜, այո, չու՛, չլինի՞ թե, բը՜ռռ

2.Գրիր այն ձայնարկությունները, որոնցից կազմվել են հետևյալ բառերը:

Չրխկալ, ծվծվալ, կռկռոց, վայել, թշթշոց, ծլնգոց, թրխկոց, տզզոց, թխկոց, բզզալ, շրխկան:

չրը՛խկ, ժի՛վ – ծի՛վ, կը՛ռ – կը՛ռ, վա՛յ, թը՜շշ, ծլը՛նգ, թրը՛խկ, տը՛զզ, թը՛խկ, բը՛զզ, շրը՛խկ։

3. Բառաշարքում առանձնացրու զգացական, կոչական և նմանաձայնական կոչականները:

Ղա՜-ղա՜, հե՜յ, ու՜հ, կը՜ռ, փը՜խկ, ջու՜-ջու՜, հարա՜յ, օ՜հ, վու՜յ, ու՜ֆ, ա՜խ, բը՜զզ, ըհը՜, ուռա՜, օ՜յ, հո՛պ, տո՛,խը՜շշ, հա՜յ, տը՜զզ, յա՜, ա՛յ:

Զգացական – ու՛հ, օ,հ, վու՛յ, ու՛ֆ, ա՛խ, ըհը՛, ուռա՛, օ՛յ, ա՛յ։
Կոչական – հե՛յ, հարա՛յ, հո՛պ, տո՛, հա՛յ, յա՛։
Նմանաձայնական – ղա՛-ղա՛, կը՛ռ, փը՛խկ, ջու՛ – ջու՛, բը՛զզ, խը՛շշ, տը՛զզ։

4. Դարձվածաբանական բառարանից վայ, ախ, հարայ ձայնարկություններով դուրս գրիր դարձվածքներ և նշիր նրանց արտահայտած նշանակությունները:

Պարապմունք 55.

Կրկնողություն

1.Պնդումներից  յուրաքանչյուրի դիմաց գրեք «ճիշտ է», կամ  «սխալ է». 

1)   1´ = 60″        Ճիշտ է

2) կից  անկյանները միշտ իրար հավասաար են Սխալ է

3) սուր անկյունը փոքր է 90°–ից Ճիշտ է

4)  հակադիր անկյունների գումարը 180° է Ոչ միշտ

5)   ուղիղ անկյունը 100° է                   Սխալ է

6) երկու ուղիղներ, որոնք ուղղահայաց են երրորդին, ապա հատվում են Սխալ է

2.Ուղղի վրա վերցված 0 կետից այդ ուղղի նույն կողմում տարրված են երկու ճառագայթ, տես նկարը։ Քանի՞ չփռված անկյուն կա ստացված պատկերում.
 Պատ․՝ 5

3.  M, N, K    կետերը  գտնվում են մի ուղղի վրա, ընդ որում   MN=2,1դմ, NK=12 սմ։ Որքա՞ն կարող է լինել MK  հատվածի երկարութիւնը։ Յարաքանչյուր հնարավոր դեպքի համար կատարել գծագիր GEOGEBRA ծրագրով։

4. OK ճառագայթը AOB ուղիղ անկյունը տրոհում է երկու անկյունների այնպես, որ  BOK անկյունը 24°֊ով փոքր է АOK անկյունից։ Գտեք АOK անկյունը։ 

I – 33o
II – 57o

5.   ON-ն AOB  անկյան կից BOC անկյան կիսորդն է։ Գտնել AON անկյան մեծությունը, եթե   ∠BOC=110°։   
Պատ․՝ 125o            

6.   MN  հատվածի վրա վերցված Օ կետը այնպես, որ ՕN= 2սմ, իսկ MN   և ON հատվածների միջնակետերի հեռավորությունը 5 սմ է։ Գտեք  MN հատվածի երկարությունը։      
Պատ․՝ 12 սմ

Ադոլֆ Հիտլեռ (Adolf Hitler)

Ադոլֆ Հիտլերը ծնվել է մաքսատան ծառայողի ընտանիքում: Միջնակարգ դպրոցը չի ավարտել: Երազել է դառնալ նկարիչ, սիրել է արկածային գրականություն: 1908 թ-ին ընդունվել է Վիեննայի գեղարվեստի ակադեմիան, բայց առաջին կուրսից դուրս է մնացել: Խուսափելով զինվորական ծառայությունից՝ 1913 թ-ին Վիեննայից տեղափոխվել է Մյունխեն, 1914 թ-ին ճանաչվել է ծառայության համար ոչ պիտանի, սակայն Առաջին համաշխարհային պատերազմի (1914–18 թթ.) սկզբից կամավոր մեկնել է բանակ. ստացել է եֆրեյտորի կոչում, պարգևատրվել Երկրորդ կարգի Երկաթե խաչի (1914 թ.) և Առաջին կարգի Երկաթե խաչի (1918 թ.) շքանշաններով:
Հիտլերը ծանր հիասթափություն է ապրել Գերմանիայի կապիտուլյացիայից հետո: Նա խորապես համոզված էր, որ գերմանացիները զտարյուն արիացիներ են, ունեն հատուկ առաքելություն, և պարտության համար մեղադրել է հակազգային հրեաներին. այդ մեղադրանքի հիման վրա էլ ձևավորվել է նրա «ռասիստական, հակասեմիտական» գաղափարախոսությունը:

Trunslation

Adolf Hitler was born into the family of a customs officer. Has not completed high school. He dreamed of becoming an artist, loved adventure literature. In 1908, he entered the Academy of Fine Arts in Vienna, but dropped out of the first year. Avoiding military service, he moved from Vienna to Munich in 1913, was declared unfit for service in 1914, but volunteered for the army at the beginning of the First World War (1914-18). received the rank of corporal, was awarded the Iron Cross of the Second Class (1914) and the Iron Cross of the First Class (1918).
Hitler suffered severe disappointment after Germany’s capitulation. He was deeply convinced that the Germans were pure Aryans, had a special mission, and blamed anti-national Jews for the defeat. his “racist, anti-Semitic” ideology was formed on the basis of that accusation.
More about this source textSource text required for additional translation information
Send feedback
Side panels