Աշխատաքների գնահատում

  1. Քանի՞ աշխատանք է կատարված և տեղադրված բլոգի Մաթեմատիկա առանց բանաձևերի/Մաթեմատիկա և երևակայություն բաժնում։
    Ես իմ բլոգի Մաթեմատիկա և երևակայություն բաժնում ունեմ 11 նյութ
  2. Ո՞ր նախագծերին ես մասնակցել․ թվարկել անվանումներով։
    Ես մասնկցել եմ՝
    Իմ կազմած խնդիրները
    Նվեր կրթահամալիրին և իմ խնդրագիրը
    Շիրակացու օրեր
    Մի մաթեմատիկոսի պատմություն
    Ձոն ստուգատես
    Խնդիրներ Quizziz ծրագրով
  3. Տեղադրիր առարկայի շրջանակներում կատարածդ աշխատանքների/ նախագծերի հղւմները։
    Խնդիրներ տոկոսի մասին
    Իմ կազմած խնդիրները
    Նվեր կրթահամալիրին և իմ խնդրագիրը
    Շիրակացու օրեր
    Մի մաթեմատիկոսի պատմություն
    Ձոն ստուգատես
    Խնդիրներ Quizziz ծրագրով
    Ֆլեշմոբային ամփոփում
    Աշխատանքների գնահատում
    Նոյեմբերի ֆլեշմոբ մակարդակ II
    Նոյեմբերի ֆլեշմոբ մակարդակ I
  4. Ո՞ր նախագծերին չես մասնակցել, որո՞նք են բացթողումներդ։
    Ես բաց եմ թողել մի ֆլեշմոբի մի նյութ։
  5. Ի՞նչ ժամկետում ես պատկերացնում և պատրաստվում կատարել բաց թողնված աշխատանքները, լրացնել բաց թողնված նախագծերը։
    Ես անպայման կլրացնեմ այդ ֆլեշմոբը։
  6. Ի՞նչ մաթեմատիկական թեմայով ես ցանկանում տեսնել հաջորդ նախագիծը։
    Ես չգիտեմ ինչ նախագիծ կուզեի տեսնել։
  7. Ինչպիսի՞ն կլինի քո մասնակցությունը հաջորդ նախագծին։
    Ես սիրում եմ նախագծերը և հաճույքով կմասնակցեմ նրանց։
  8. Ինչպե՞ս կգնահատես առարկայի շրջանակներում մինչ այժմ կատարածդ աշխատանքը
    Ես ինձ կգնահատեմ 8,5/10

Խնդիրներ տոկոսի մասին

  1. Տոկոսը ներկայացրու անկրճատելի կոտորակի տեսքով: 

35% = 7/20

2. Սովորական կոտորակները գրիր տոկոսների տեսքով:

83/100= 83%

2/100= 2%

3. Կոտորակները գրիր տոկոսների տեսքով:

94/100= 94%

5/10= 50%

4. 21/50 կոտորակը գրիր տոկոսի տեսքով:

Պատասխան՝ 42%

5. 10 մետր գործվածքից կտրեցին 3 մ:

Նշիր, թե գործվածքի քանի՞ տոկոսը կտրեցին:

Պատասխան՝ 30%

6. Կոտորակը գրիր տոկոսի տեսքով:

39/50=78%

7. Գտիր, թե պատկերի ո՞ր տոկոսը ներկված չէ կարմիր գույնով:

Windows10_HP.jpg

Պատասխան՝ 10%

8.1. Ընտրիր ճիշտ շարունակությունը՝ 1տ-ը հավասար է

  • 10000 կգ
  • 10 կգ
  • 1000 կգ
  • 100 կգ

2. 4տ-ի 84%=կգ
4000 x 84/100 = 3360 կգ

9. Թվի 3/5 -րդ մասը ներկայացրու տոկոսի տեսքով և համեմատիր 58% տոկոսի հետ:

Երկրորդ պատուհանում գրիր  >, < կամ = նշաններից մեկը:

60% > 58%

10. Խանութը ստացավ 200 կգ գազար:Աննան գնեց ամբողջ գազարի 4%-ը, իսկ Արմենը՝ 1%-ը:

Քանի՞ կգ գազար գնեց նրա նցից յուրաքանչյուրը:  

Աննան գնեց 8 կգ գազար:
Արմենը գնեց 2 կգ գազար:

11. Դետալի պատրաստման վրա ծախսվում է 1200 դրամ: Նոր տեխնոլոգիաների ներդրման միջոցով հաջողվեց դետալի ծախսը իջեցնել 2%-ով:

Որքա՞ն դարձավ դետալի նոր գինը:

Պատասխան՝ 1176 դրամ:

12. Գտիր, թե ի՞նչ գումար կլինի բանկային հաշվի վրա մեկ տարի հետո, եթե հիմա հաշվի վրա կա 8000 դրամ և տարեկան այն ավելանում է 2% տոկոսով:

Պատասխան՝  8160 դրամ:

13. Հաշվիր 700-ի 5%-ը:

Պատասխան՝ 35

14. Տղան կարդաց գրքի 198 էջ, որը կազմում է ամբողջ գրքի 18%-ը: Քանի՞ էջ կա գրքում:

Պատասխան՝ գրքում կա 110 էջ:

15. Գտիր թիվը, եթե նրա 10% -ը հավասար է 60 -ի:

Պատասխան՝ 600

16. Գտիր այնպիսի թիվ, որի 29%-ը 609-ն է:

Պատասխան՝ 2100

17. Տատիկը թխեց 150 կարկանդակ, որոնցից 6-ը կերավ Հայկը:Որոշիր, թե կարկանդակների քանի՞ տոկոսը կերավ Հայկը:

Պատասխան՝ Հայկը կերավ կարկանդակների 9 %-ը:

18. Դպրոցում սովորում է 700 աշակերտ, որոնցից 413-ը աղջիկներ են: Դպրոցի աշակերտների քանի՞ տոկոսն են կազմում աղջիկները:

Պատասխան՝  59 %-ը:

19. Գտիր թիվը, եթե նրա 27%-ը հավասար է 945-ի:

Պատասխան՝ 3500

20. Այգուց հավաքեցին 3100 կգ խնձոր, որոնց 13% -ը ուղարկեցին խանութ, իսկ մնացածը՝ շուկա: Քանի՞ կգ խնձոր ուղարկեցին շուկա:

Պատասխան՝ շուկա ուղարկեցին 2697 կգ խնձոր: 

21. Պանիրը արժեր 700 դրամ: Որքա՞ն է պանրի նոր գինը 15% -ով էժանանալուց հետո:

Պատասխան՝ պանրի նոր գինը 595 դրամ է:

22. Պուրակում ծառեր տնկեցին: Ծառերի 80%-ը ամրացավ, իսկ մնացածը՝ չորացավ: Հաշվիր, թե քանի՞ ծառ տնկեցին, եթե ամրացավ դրանցից 16-ը:

Պատասխան՝ տնկեցին 20 ծառ:

Ձոն ստուգատես

Քրոջ նվեր
Քանի-որ քույրս սիրում է Հարրի Փոթեր ֆիլմը և մեկ-մեկ քույրս պատմում էր, որ նրա ոտքերը ավելի շատ են մրսում, որովհետև փոքր ժամանակ գուլպա քիչ էր հագնում և դրանք միացնելով ես գտա հարմար բան՝ տաք Հարրի Փոթերի հողաթափեր

Եկամուտ – 500 դր․ օրական
Ծախս – 1000 դր ամբողջ ժամանակում
Նվերի գումար – 7300 դր
Ժամանակ – (7300 + 1000) : 500 = 17 օր
Մնացորդ 200 դր․

Քրոջ համար տաք հողաթափներ

Ֆլեշմոբային ամփոփում

  1. Երկու թվերի գումարը 65 է: Այդ թվերից մեկի և 64-ի գումարը 72 է: Գտեք մյուս
    թիվը:
    Լուծում
    72-64 = 8
    65-8 = 57
    Պատ․՝ 57

2. Երեք մետաղադրամիներից մեկը կեղծ է՝ ավելի ծանր է իսկականից, ընդ որում մետաղադրամները արտաքինից իրարից չեն տարբերվում: Նժարավոր կշեռքի օգնությամբ ամենաքիչը քանի՞ կշռումով կարող ես գտնել կեղծը մետաղադրամը:
Պատ․՝ 1

3. Գտեք այն ամենափոքր եռանիշ թիվը, որը բաժանվում է և՛ 3-ի, և՛ 4-ի:
Պատ․՝ 108

4. Մի շարքով պետք է տնկել վեց տնկի՝ 3 խնձորենի և 3 դեղձենի: Նույն մրգի տնկիները իրար նման են, և տարբերվում են մյուս մրգի տնկիներից: Շարքում առաջին և վերջին տնկիները պետք է տարբեր մրգերի լինեն: Քանի՞ տարբեր ձևով է հնարավոր իրականացնել ծառատունկը:
Պատ․՝ 12

5. Գայանեն գրեց 5, 2, 1, 4 թվանշանները: Նարեն դրանցից ընտրելով 3 թվանշան գրեց 4-ի բաժանվող հնարավոր ամենամեծ եռանիշ թիվը: Եվան այդ նույն թվանշաններից ընտրելով 3 թվանշան, գրեց 4-ի բաժանվող հնարավոր ամենափոքր եռանիշ թիվը: Աղջիկների ընտրած թվանշաններից քանի՞սն են ընդհանուր։
Պատ․՝ 2

6. Ավտոմատ սարքում երկու գույնի կոնֆետ կա՝ կարմիր և դեղին:
Յուրաքանչյուր 100 դրամի դիմաց սարքը տալիս է մեկ կոնֆետ՝ գույնի
ընտրությունը կատարում է պատահականորեն: Արամը ամենաքիչը քանի՞ դրամ
պետք է ծախսի, որպեսզի նույն գույնի գոնե երկու կոնֆետ հաստատ ունենա:
Պատ․՝ 300 դր․

7. 15 վարպետը տունը կառուցեցին 150 օրում։ Նույն աշխատանքը 30 վարպետը
քանի՞ օրում կավարտեն, եթե բոլոր վարպետները աշխատում են նույն
արագությամբ
Պատ․՝ 75 օր

8. Ամենքաիչը քանի՞ գույն է անհրաժեշտ 8×8 չափի քառակուսի աղյուսակը
ներկելու համար, որ հարևան վանդակների որևէ զույգ նույն գույնի չլինի
(վանդակը ամբողջությամբ ներկում ենք մեկ գույնով, հարևան կհամարենք այն
վանդակները, որոնք ընդհանուր կողմ ունեն):

Պատ․՝ 2

9. Գևորգը geogebra ծրագրում պատկերեց շրջանագիծ և վրան նշեց 15 կետ։
Կետերից յուրաքանչյուրը հատվածով միացրեց նշված կետերից բոլոր
մնացածների հետ։ Քանի՞ հատված կստացվի:
Պատ․՝105

10. Մաթեմատիկայի օլիմպիադայի ժամանակ Աշոտը պետք է 20 խնդիր լուծեր:
Ժամանակը լրանալուց հետո, Աշոտը հաշվեց, որ իր լուծած խնդիրների քանակը
չորս անգամ ավելի շատ է, քան չլուծածները: Քանի՞ խնդիր էր լուծել Աշոտը:
Պատ․՝ 16

Արքիմեդ

Արքիմեդին նաև ասում են Արքիմեդես։ Նա ծնվել է մ․ թ․ ա․ 287 թվականին։ Սիլիցիա կղցում Սիրակուզա նավահանգստային քաղաքում։ Մահացել է մ․ թ․ ա 212 թ։ Ապրել է 75 տարի։ Ապրել է նաև Սիրկուզայում և Ալեկսանդրիայում։ Նրա քաղաքացիությունը եղել է Սիրկուզան, իսկ ազգը Հույն։ Նա եղել է՝ մաթեմատիկոս, աստղագետ, գյուտարար, ռազմական ինժիներ, փիլիսոփա և ճարտարագետ։ Նրա հոր անունը եղել է Ֆիդաս։ Արքիմեդը լիքը բացահայտություններ է արել, որը հայտնի է ամբողջ հունական աշխարհում։ շատ մեխանիկական կոնստրուկցիաների՝ դաշտերի ոռոգման մեքենաների, ջրամբարձ մեխանիզմների, լծակների համակարգերի, մեծ ծանրություններ բարձրացնելու ճախարակների «վերամբարձ կռունկներ», ռազմական մետաղական սարքերի սարգելու շնորհիվ։ Արքիմեդը կառուցել է մի լծակ, որով կարողացել է իջացնել «Սիրակոսիա» նավը։ Կա մի թևավոր խոսք, որը ըկել է Արքիմեդից «Տվեք ինձ հենման կետ, և ես կշրջեմ երկիրը»։ Իր Շիրմաքարը ավանդել էր գունդ և գլան, որը եղել է երկրաչափոկան պատկերների խորհրդանիշը։

This slideshow requires JavaScript.

Աշխատանքների գնահատում

  1. Քանի՞ աշխատանք է կատարված և տեղադրված բլոգի Մաթեմատիկա առանց բանաձևերի/Մաթեմատիկա և երևակայություն բաժնում։
    4 նյութ
  2. Ո՞ր նախագծերին ես մասնակցել․ թվարկել անվանումներով։
    Շիրակացու օրեր
    Նվեր կրթահամալիրին և իմ խնդիրները
    Իմ կազմած խնդիրները
  3. Տեղադրիր առարկայի շրջանակներում կատարածդ աշխատանքների/ նախագծերի հղւմները։
    Շիրակացու օրեր
    Նվեր կրթահամալիրին և իմ խնդիրները
    Իմ Կազմած խնդիրները
  4. Ո՞ր նախագծերին չես մասնակցել, որո՞նք են բաց թողումներդ։
    Չեմ կատարել Հոկտեմբերի ֆլեշմոբը
  5. Ի՞նչ ժամկետում ես պատկերացնում և պատրաստվում կատարել բաց թողնված աշխատանքները, լրացնել բաց թողնված նախագծերը։
    Ես կկատարեմ իմ չկատարած աշխատանքը, մոտավորապես մի քանի օրում։
  6. Ի՞նչ մաթեմատիկական թեմայով ես ցանկանում տեսնել հաջորդ նախագիծը։
    Կուզեի նախագիծը լիներ կորդինատային համակարգի մասին։
  7. Ինչպիսի՞ն կլինի քո մասնակցությունը հաջորդ նախագծին։
    Եթե հաջորդ նախագիծը լինի իմ առաջարկածը ինձ թվում է լավ։
  8. Ինչպե՞ս կգնահատես առարկայի շրջանակներում մինչ այժմ կատարածդ աշխատանքը
    7 – 8

Շիրակացու օրեր

Խնդիր 1․ Իմ հորից ես լսեցի, թե պարսիկների դեմ հայոց պատերազմի ժամանակ Զորաց Կամսարյանը մեծ քաջագործություններ էր գործում․ իբր թե մեկ ամսվա ընթացքում երեք անգամ հարձակվելով պարսկական զորքի վրա՝ առաջին անգամ կոտորեց զորքի կեսը, հետապնդելով՝ երկրորդ անգամ կոտորեց քառորդ մասը, երրորդ անգամ՝ տասնմեկերորդը, մնացածները փախուստի մատնված ՝ Նախիջևան մտան, թվով 280: Այդ մնացածներով մենք պետք է իմանանք, թե ջարդից առաջ որքա՞ն էին։

Լուծում
1/2+1/4+1/11=37/44
44/44-37/44=7/44
280:7×44=1760
Պատ․՝ 1760

Խնդիր2. Իմ մերձավոր մարդկանցից մեկը Մեկնելով Բահլ՝ շահաբեր գնով մարգարիտ ձեռք բերեց։ Տուն վերադառնալիս, հասնելով Գանձակ, նա իր գնած մարգարիտի կեսը վաճառեց հատը 50 դրամով։ Գալով Նախիջևան՝ վաճառեց նրա քառորդ մասը, հատը 70 դրամով, ապա հասնելով Դվին՝ վաճառեց նաև այդ մարգարիտի 1/12 մասը՝ հատը 50 դրամով։ Երբ նա եկավ մեզ մոտ՝ Շիրակ, նրա մոտ մնացել էր ընդամենը 24 հատ մարգարիտ։ Արդ, այդ մնացածով իմացի՛ր, թե ընդամենը քանի մարգարիտ էր գնել նա և քանի՞ դրամ էր ստացել վաճառած մարգարիտներից։
Լոծում
1/2+1/4+1/12=5/6
24×6=144 հատ մարգարիտ
144:12×50=600 դր
144:4×70=2520 դր
144:2×50=3600 դր
600+2520+3600=6720 դր
Պատ․՝ 144 մարգարիտ, ստացավ 6720 դր

Խնդիր3. Ես իմ ուսուցչից լսեցի, թե գողերը, մտնելով Մարկիանոսի գանձարանը, գանձի կեսը և 1/4-ը գողացան։ Գանձապահները ներս մտնելով՝ գտան 421 կենդինար( 1 կենդինարը հավասար է 7200 դահեկանի) և 3600 դահեկան։ Արդ իմացի՛ր, թե ամբողջ գանձը որքա՞ն էր։
Լուծում
1/2 +1/4 = 3/4
4/4-3/4=1/4
421(1/2) x 4 = 1686
Պատ․՝ 1686 կենդինար

Նոյեմբեր ֆլեշմոբ II մակարդակ

  1. Տասը լիտր աղաջուր պատրաստելու համար անհրաժեշտ է կես կիլոգրամ աղ։
    Սովորողները Թթուդրիկին որքա՞ն աղ պետք է օգտագործեն՝ ութ ու կես լիտր
    աղաջուր պատրաստելու համար։
    Պատ․՝ 425 գ
  1. Գտնելով օրինաչափությունը՝ լրացրո՛ւ բաց թողնված թիվը՝ 8, 18, 38, 78,_,
    318:
    Պատ․՝ 158
  1. Գտի՛ր շրջանով ծածկված թիվը:

Ֆլեշմոբ նկար
Պատ․՝ 18

4. Կ, ո, դ տառերից յուրաքանչյուրին համապատասխանում է 0-ից 9
թվանշաններից որևէ մեկը: Բացի՛ր կողպեքը՝ օգտվելով հետևյալ հուշումներից․
682 թվի մեջ թվանշաններից մեկը ճիշտ է գրված և իր տեղում է (ճիշտ կարգում
է), 614 թվի մեջ թվանշաններից մեկը ճիշտ է գրված, սակայն իր տեղում չէ (ճիշտ
կարգում չէ), 260 թվի մեջ թվանշաններից երկուսը ճիշտ են գրված, սակայն
իրենց տեղերում չեն (ճիշտ կարգերում չեն), 738 թվի մեջ ճիշտ թվանշաններ
գրված չեն, 438 թվի մեջ թվանշաններից մեկը ճիշտ է գրված և իր տեղում է
(ճիշտ կարգում է):

Պատ․՝ 402

  1. Եթե բերքահավաքին հավաքած դեղձը բաժանենք 2 հավասար մասի, ապա 1
    դեղձ կավելանա։ Հետաքրքիրն այն է, որ եթե հավաքած դեղձերը բաժանենք 3,
    4, 6 կամ 7 հավասար մասերի, ապա ամեն դեպքում կավելանա ևս 1 դեղձ։ Հինգ
    հավասար մասի բաժանելու դեպքում ոչ մի դեղձ չի ավելանա։ Բերքահավաքին
    ամենաքիչը քանի՞ դեղձ հավաքեցին։
    Պատ․՝ 85
  1. Յոթ հատ 9-ի և թվաբանական գործողությունների միջոցով ստացի՛ր
    ամենափոքր եռանիշ թիվը։
    Պատ․՝ (99-9):9+99-9=100
  1. Նարնջագույն ներկ ստանալու համար պետք է իրար խառնել կարմիր և դեղին
    ներկերն այնպես, որ դեղինը 3 անգամ շատ լինի կարմիրից։ Ամենաշատը որքա՞ն
    նարնջագույն ներկ կարող ենք ստանալ, եթե ունենք 3 կգ կարմիր և 3 կգ դեղին
    ներկ
    Պատ․՝ 4 կգ ներկ

8. Առաջին արկղը երկրորդից 7 անգամ ծանր է, իսկ երկրորդը առաջինից 90 կգով թեթև է։ Գտի՛ր առաջին արկղի զանգվածը:
Պատ․՝ 105 կգ

  1. Չորսի բաժանվող քանի՞ եռանիշ թիվ կարող ես կազմել միայն 0, 1, 2, 5
    թվանշանները օգտագործելով, եթե թվերից յուրաքանչյուրի գրառման մեջ
    թվանշանները չեն կարող կրկնվել։
    Պատ․՝ 4
  1. Գտի՛ր 1000-ից փոքր այն բնական թվերի քանակը, որոնք 5-ի բաժանելիս
    մնացորդում ստացվում է 2:
    Պատ․՝ 200

Նոյեմբեր Ֆլեշմոբ I մակարդակ

1․ Արթուրը, Սոֆին, Դավիթը, Մարիան մասնակցում էին Թթուդրիկի ծեսին։ Նրանցից մեկը կաղամբ էր բերել, մյուսը՝ ծաղկակաղամբ, մնացած երկուսը՝ վարունգ։ Սոֆին և Դավիթը բերել էին բանջարեղենի տարբեր տեսակներ, Մարիան՝ ծաղկակաղամբ։ Ի՞նչ բանջարեղեն էր բերել Արթուրը։

Պատ․՝ վարունգ

2. Նոյեմբերի 28-ին շնիկը 7 շաբաթական և 2 օրական էր։ Ո՞ր օրը նա կդառնա ուղիղ 8 շաբաթական։
Պատ․՝ Դեկտեմբերի 3

3. Սովորողները ներկեցին դպրոցի պահարանները, որոնք տեղադրված էին ըստ համարների հերթականության՝ 1, 2, 3, 4, և այլն: Քանի՞ պահարան ներկեց Արամը, եթե ներկեց հերթականությամբ 8-րդ համարից մինչև 29-րդ համարի պահարանները:
Պատ․՝ 22

4. Իրարից տարբեր քանի՞ թվանշան է օգտագործվել՝ 21, 35, 12, 46, 76 թվերը գրելու համար։

Պատ․՝ 7

5. Հյուսիսային դպրոցի 3-րդ դասարանցիներն առավոտյան՝ ժամը 9։30-ին, մեկնեցին ճամփորդության և վերադարձան նույն օրը՝ 15։30-ին։ Քանի՞ ժամ տևեց նրանց ճամփորդությունը։
Պատ․՝ 6 ժ

6. Տատիկն իր մոտ եղած երեք կոնֆետները տվեց թոռնուհուն: Քանի՞ կոնֆետ եղավ թոռնուհու մոտ, եթե մինչև վերցնելը տատիկից երկու կոնֆետ ավելի ուներ:
Պատ․՝ 8

7. Ճամբարականները Հրազդանի կիրճում քայլարշավն սկսեցին ժամը տասին, ընդ որում՝ յուրաքանչյուր 10 րոպե քայլելուց հետո 3 րոպե դադար էին առնում: Չորրորդ դադարին պետք է նախաճաշեին: Ժամը քանիսի՞ն սկսեցին նախաճաշը:

Պատ․՝ 10:49

8. Շարքով դրված էր 14 ընկույզ։ Նարեկը վերցրեց յուրաքանչյուր 3-րդը, հետո էլ Հայկը՝ մնացած ընկույզներից յուրաքանչյուր 2-րդը։ Ո՞վ ավելի շատ ընկույզ վերցրեց։
Պատ․՝ Հայկը

9. Արտաշեսը ծառից տանձ հավաքելու համար 17 աստիճան ունեցող սանդուղք օգտագործեց։ Նա կանգնեց մեջտեղի աստիճանին։ Ո՞րերորդ աստիճանին կանգնեց:
Պատ․՝ 8

10. Տոպրակի մեջ կան մրգեր։ Բացի երկու հատից, մնացածը նարինջ է, բացի երկու հատից, մնացածը մանդարին է, բացի երկու հատից, մնացածը խնձոր է։ Քանի՞ միրգ կա տոպրակում։
Պատ․՝ 3