Ոչ ստանդարտ խնդիրներ

Մաթեմատիկա – մարզային փուլի առաջադրանքները
 

1. Քանի՞ տատիկ է ունեցել ձեր տատիկի պապիկը: 
Պատ․՝2

2. Քանի՞ ուղղանկյուն է պատկերված նկարում:

Պատ․՝ 11
 

3. 4765 թիվը կազմված է չորս հաջորդական թվանշաններից: Գտնել այդ հատկությամբ օժտված 4765-ից մեծ հաջորդ թվի թվանշանների գումարը:
Պատ․՝ 5 + 2 + 3 + 4 = 14



4. Խաչիկն ու Վաչիկը միասին ունեն 137 խնձոր, ընդ որում Խաչիկի խնձորների քանակը Վաչիկի խնձորների քանակի կեսից 5-ով ավելի է: Գտնել Խաչիկի և Վաչիկի ունեցած խնձորների քանակների արտադրյալը: 
Լուծում
(137 – 5)/3 = 132/3 = 44
2 x 44 = 88 – Վաչիկ
44 + 5 = 49 – Խաչիկ
88 x 49 = 4312
Պատ․՝ 4312

5. Գումարման գործողության մեջ զույգ թվանշանները փոխարինել են *-երով:  Գտնել *-երի գումարը: 
Պատ․՝ 6 + 6 + 6 + 8 = 26

6. Դպրոցի 5-րդ դասարաններում սովորում են 270, իսկ 6-րդ դասարաններում̀ 180  աշակերտներ: Հայտնի է, որ 5-րդ դասարանցիների տղաները երկու անգամ շատ են աղջիկներից, իսկ 6-րդ դասարանցիների աղջիկները չորս անգամ շատ են տղաներից: Յուրաքանչյուր դասարանում քանի? աղջիկ, քանի տղա? էր սովորում։
Պատ․՝ 5 դասրան աղջիկ – 90, տղա – 180
6 դասրան` աղջիկ – 144, տղա – 36


7. Վազգենն իրար հետևից գրում է բնական թվերը՝ 12345678910111213… և դադարեցնում է գրելը, երբ առաջին անգամ նկատում է իրար հետևից երեք անգամ գրված 4 թվանշանը:  Քանի՞ թվանշան գրեց Վազգենը: 
Պատ․՝ 45 թիվ, 81 թվանշան

8. Զամբյուղում եղած 500 գնդակների 80%-ը կարմիր է, իսկ մնացածը̀ կապույտ: Առանց նայելու ամենաքիչը  քանի՞ գնդիկ է պետք հանել զամբյուղից, որպեսզի դուրս գա կարմիր գնդիկ։
Պատ․՝ 101
 

9. Ամիսներից մեկն ունի 4 հատ հինգշաբթի և 5 հատ ուրբաթ: Շաբաթվա ի՞նչ օր է այդ ամսվա 10-ը: 
Պատ․՝ Կիրակի

10. Տաքսի ծառայության գնացուցակն այսպիսին է՝ մինչև 4 կիլոմետրն արժե 300 դրամ,  այնուհետև յուրաքանչյուր կիլոմետր երթևեկելն արժե 60 դրամ: Առավելագույն քանի՞ կիլոմետր կարող է երթևեկել Լևոնը, եթե նա ունի 3600 դրամ:
Պատ․՝ 59 կմ

Leave a comment