Ոչ ստանդարտ խնդիրներ

Մաթեմատիկա – մարզային փուլի առաջադրանքները
 

1. Քանի՞ տատիկ է ունեցել ձեր տատիկի պապիկը: 
Պատ․՝2

2. Քանի՞ ուղղանկյուն է պատկերված նկարում:

Պատ․՝ 11
 

3. 4765 թիվը կազմված է չորս հաջորդական թվանշաններից: Գտնել այդ հատկությամբ օժտված 4765-ից մեծ հաջորդ թվի թվանշանների գումարը:
Պատ․՝ 5 + 2 + 3 + 4 = 14



4. Խաչիկն ու Վաչիկը միասին ունեն 137 խնձոր, ընդ որում Խաչիկի խնձորների քանակը Վաչիկի խնձորների քանակի կեսից 5-ով ավելի է: Գտնել Խաչիկի և Վաչիկի ունեցած խնձորների քանակների արտադրյալը: 
Լուծում
(137 – 5)/3 = 132/3 = 44
2 x 44 = 88 – Վաչիկ
44 + 5 = 49 – Խաչիկ
88 x 49 = 4312
Պատ․՝ 4312

5. Գումարման գործողության մեջ զույգ թվանշանները փոխարինել են *-երով:  Գտնել *-երի գումարը: 
Պատ․՝ 6 + 6 + 6 + 8 = 26

6. Դպրոցի 5-րդ դասարաններում սովորում են 270, իսկ 6-րդ դասարաններում̀ 180  աշակերտներ: Հայտնի է, որ 5-րդ դասարանցիների տղաները երկու անգամ շատ են աղջիկներից, իսկ 6-րդ դասարանցիների աղջիկները չորս անգամ շատ են տղաներից: Յուրաքանչյուր դասարանում քանի? աղջիկ, քանի տղա? էր սովորում։
Պատ․՝ 5 դասրան աղջիկ – 90, տղա – 180
6 դասրան` աղջիկ – 144, տղա – 36


7. Վազգենն իրար հետևից գրում է բնական թվերը՝ 12345678910111213… և դադարեցնում է գրելը, երբ առաջին անգամ նկատում է իրար հետևից երեք անգամ գրված 4 թվանշանը:  Քանի՞ թվանշան գրեց Վազգենը: 
Պատ․՝ 45 թիվ, 81 թվանշան

8. Զամբյուղում եղած 500 գնդակների 80%-ը կարմիր է, իսկ մնացածը̀ կապույտ: Առանց նայելու ամենաքիչը  քանի՞ գնդիկ է պետք հանել զամբյուղից, որպեսզի դուրս գա կարմիր գնդիկ։
Պատ․՝ 101
 

9. Ամիսներից մեկն ունի 4 հատ հինգշաբթի և 5 հատ ուրբաթ: Շաբաթվա ի՞նչ օր է այդ ամսվա 10-ը: 
Պատ․՝ Կիրակի

10. Տաքսի ծառայության գնացուցակն այսպիսին է՝ մինչև 4 կիլոմետրն արժե 300 դրամ,  այնուհետև յուրաքանչյուր կիլոմետր երթևեկելն արժե 60 դրամ: Առավելագույն քանի՞ կիլոմետր կարող է երթևեկել Լևոնը, եթե նա ունի 3600 դրամ:
Պատ․՝ 59 կմ

Ձմեռային ճամբար – 2023

Հունվարի 9. օրվա աշխատանքը
1. Ճամբարային գործունեության նկարագիրը, ուղղությունները, ծանոթացում, դիջիթեքի հետ կապված հարցերի քննարկում։
2. Ոչ ստանդարտ խնդիրների քննարկում, լուծում։


3.Սեղանի մաթեմատիկական խաղեր1. (խաղը ձևափոխել, դարձնել հեղինակային)
Սեղանի մաթեմատիկական խաղեր 2.

4. Բնագիտատեխնիկակն ստուգաեսին ընդառաջ, մեր անելիքները։
Ընդմիջում։
5. Օրվա ամփոփում սովորողների բլոգներում։

Հունվարի 10.
Քայլք Սահադաշտ, մասնակցություն մարզական ստուգատեսին։

Հունվարի 11.

  1. https://learningapps.org/ էջի ուսումնասիրում, խաղի ստեղծում։
  2. Այց Սահադաշտ, սովորողները ուղարկում են պատումները։
  3. Սովորողները բնագիտատեխնիկական ստուգատեսի համար համացանցից գտնում են տեղեկություններ հայազգի գիտնականների ու գյուտարարների հայտնագործությունների, գյուտերին մասին, հրապարակում են իրենց բլոգում, օրինակ՝ Հայ գյուտարարների կողմից արված հայտնագործություններ, որոնք փոխել են աշխարհը (hayinfo.info)
  4. Լուծում են հետևյալ խնդիրները, հրապարակում են նաև բլոգում։
  5. Խաղում և պատրաստում են հետևյալ խաղը․

Հունվարի 12.

  1. 1. 2.Մասնակցություն Բնագիտատեխնիկական ստուգատեսին․
  2. Սեղանի խաղ մեր ձեռքերով․
  3. Անհրաժեշտ պարագաներ․
  4. Տուփ, մկրատ, մատիտ կամ գրիչ, հյութի գունավոր ձողիկներ, փոքր գնդակ։
  5. Ընթացքը։
  6. Տուփի մեջ գծել լաբիրինթոս, գծած ճանապարհի վրա սոսնձել ձողիկները։
  7. Խաղի կանոնը։
  8. Ով կարողանում է նշված ճանապարյով մինչև վերջ անցնել, հաղթում է։
  9. 3. Պար
  10. 4. Կավագործություն
  11. 5. Նախագիծ
  12. 6. Ամփոփում։

Հունվարի 13

  1. Այցելություն Գիտության և Տեխնիկայի թանգարան։

Հունվարի 16.

  1. Ընդհանուր պարապմունք (Կարդալ, ծանոթանալ նախորդ շաբաթվա ամփոփ-հաշվետվությունը)
  2. 1.Նախագիծ (Ոչ ստանդարտ խնդիրների լուծում)
  3. 2.Նախագիծ (Ոչ ստանդարտ խնդիրների լուծում)
  4. 3.Նախագիծ (Մի խումբ սովորողների հետ այցելություն Արևմտյան դպրոց -պարտեզ, մնացած սովորողները փնտրում են սեղանի մաթեմատիկական խաղեր և հրապարակում իրենց բլոգում, անհրաժեշտության դեպքում կարող են կատարել թարգմանություն)
  5. Օրինակ՝ կարող եք փնտրել տեղեկություն մաթեմատիկական խաղի ՆԻՄ-ի մասին, ինչպես խաղալ, խաղի ինչ կանոն ունի և այլն։
  6. 4. Ռուսերեն
  7. 5. Կավ
  8. 6. Ամփոփում։

Հունվարի 17

  1. Այցելություն Կենտրոնական բանկի Փողի թանգարան։

Հունվարի 18

  1. Նախագիծ․ Լուծում ենք ոչ ստանդարտ խնդիրներ
  2. Նախագիծ․ Լուծում ենք ոչ ստանդարտ խնդիրներ
  3. Լուսիեն Պետրոսյանի նախագիծ
  4. Նախագիծ․ Սովորողները տեղադրում են ճամփորդության պատումները
  5. Մարզական
  6. Ամփոփում

Հունվարի 19.
Սուսաննա Չալիկյանի նախագիծ
Նախագիծ
Մաթեմատիկայի մրցաշար
Կավագործություն
Նախագիծ
Ամփոփում


Հունվարի 20.
Նախագիծ (ազգագրական փառոտոնի շրջանակում․ թանապուրի պատրաստություն, ծախս, հաշիվ)
Նախագիծ (ազգագրական փառոտոնի շրջանակում․ թանապուրի պատրաստություն, գնումներ)
Նախագիծ (ազգագրական փառոտոնի շրջանակում․ հարթակում ծնողն է)
Նախագիծ (ազգագրական փառոտոնի շրջանակում․ հարթակում ծնողն է)
Օրվա ամփոփում

Հունվարի 23․
Նախագիծ (Գրիր պատում Փողի թանգարանի մասին, բլոգիդ հղումը տեղադրիր այստեղ)
Նախագիծ (այցելություն Երևանի պետական համալսարան, տեղեկություն դնել բլոգում, հղումը տեղադրել այստեղ)
Նախագիծ (խնդիրներ են առաջարկում սովորողները հունվար ամսվա մաթ․ ֆլեշմոբի համար)

Սեղանի խաղ (կետեր և քառակուսիներ)
Ընկեր Քնարիկի նախագիծ
Մարզական
Ամփոփում

Հունվարի 24.
Քաղաքային քայլ
Խնդիրներ են ուղարկում սովորողները մաթ ֆլեշմոբի հունվար ամսվա համար։
Ճամբարային ֆլեշմոբի ամփոփ ֆայլը տես այստեղ։

Հունվարի 25.
Այց ԵՊՀ

Հունվարի 26.
Նախագիծ
Ազգ․տեխ․-Թագ/Քրիստ
Պար-Մ
Նախագիծ (սեղանի խաղ)
Նախագիծ

Հունվարի 27.

Ձմեռային ճամբարի ամփոփում։

Սովորողի պատումը․

Ես ընտրել եմ «Մաթեմատիկների » ջոկատը, ղեկավար՝ Լիանա Հակոբյան։
Իմ բլոգում ձմեռային ճամբարի հղումը տե՛ս այստեղ։

Մասնակցել եմ «Մարզական ստուգատեսին»․
Գնացել եմ «Գեղասահքի և հոկեյի դպրոց», տես հղումը, գնացել եմ «Գազպրոմ սահադաշտ»։

Մասնակցել եմ «Բնագիտատեխնիկական ստուգատեսին»։
Պատրաստել եմ սեղանի մաթեմատիկական խաղեր, տես հղումը։
Գնացել եմ Կենտրոնական բանկ, տես հղումը։
Մասնակցել եմ Ճամբարային մաթեմատիկական ֆլեշմոբին, հավաքել եմ ——միավոր։
Գնացել եմ «Գիտության և տեխնիկայի» թանգարան, տես հղումը։


Մասնակցել եմ Ազգագրական փառատոնին։
Իմ ջոկատով պատրաստել ենք Պիցցա և հայկական ավանդական Թանապուր, տես հղումը։

Մասնակցել եմ Դիջիթեք ստուգատեսին։
Գնացել եմ Արևմտյան դպրոց -պարտեզ, կրտսեր ընկերներիս սովորեցրել եմ https://learningapps.org/ ծրագրով խաղեր պատրաստել, տես հղումը։

Lուսաբանել եմ ճամբարային առօրյան, տես հղումը։

Լուծել եմ ոչ ստանդարտ խնդիրներ, տես հղումը:

Իմ կարծիքը ճամբարի մասին․