Ոչ ստանդարտ խնդիրների լուծում

  1. Առաջին դասարանում կա 25 սովորող։ Ամանորյա հանդեսին այդ դասարանի
    ծնողներից ներկա էին 21 մայրեր և 15 հայրեր: Հայտնի է, որ յուրաքանչյուր
    սովորողի ծնողներից գոնե մեկը ներկա էր: Քանի՞ սովորող կա,
    որոնց 2 ծնողներն էլ ներկա էին։
    Պատ․՝11
  2. Հանրապետության հրապարակի տոնածառի խաղալիքները 2 անգամ ավել
    են, քան «Երազ» թաղամասի տոնածառի խաղալիքները։ Քանի՞ խաղալիք կա
    Հանրապետության հրապարակի տոնածառի վրա, եթե միասին օգտագործվել է
    2880 խաղալիք։
    Պատ․՝ 1920 խաղալիք
  3. Շրջանագծով գրված են 10 թվեր: Հայտնի է, որ ցանկացած 3 հարևան թվերի
    գումարը 7 է: Ինչի՞ է հավասար այդ 10 թվերի գումարը։
    Պատ․՝21
    4.Քանի՞ հատված կա նշված գծապատկերում։

Պատ․՝15

  1. Վարդանը 2, 3, 4, 5 և 6 թվերից ընտրում է չորսը և յուրաքանչյուր վանդակում
    գրում մեկն այնպես, որ հաշվարկը ճիշտ լինի։ Հինգ թվերից քանի՞սը կարող էր
    Վարդանը գրել մոխրագույն վանդակում
    Պատ․՝5
  1. Ջոնը 3, 4, 5, 6, 7, 8 և 9 թվերը շրջաններում գրեց այնպես, որ յուրաքանչյուր
    գծի վրա երեք թվերի գումարներն իրար հավասար եղան։ Ո՞րն է երեք թվերի
    հնարավոր ամենամեծ գումարը, որը կարող է ստանալ Ջոնը։
    18
Captionless Image
  1. Ինչի՞ է հավասար 9 ∗ 8 ∗ 4 հնգանիշ թվի աստղանիշների փոխարեն գրված
    թվանշանների գումարի ամենամեծ արժեքը, որոնց դեպքում տրված հնգանիշ
    թիվը կբաժանվի 36-ի:
    15
  2. Ունենք երեք համակենտրոն շրջաններ՝ նրանց ընդհանուր կենտրոնով
    անցնող չորս ուղիղ գծերով (տես նկարը)։ Պատկերի ո՞ր տոկոսն է կազմում
    մոխրագույն մասը։
    Պատ․՝ 50%
Captionless Image
  1. Գտեք 3 տասնավոր ունեցող այն երկնիշ թիվը, որի կրկնապատիկը մեկով մեծ
    է նույն թվանշաններով, բայց հակառակ դասավորությամբ գրված թվից։
    37
  2. Ճշտախոսների և ստախոսների կղզում 25 մարդ հերթ էին կանգնած: Բացի
    առաջինից հերթի յուրաքանչյուր մարդ ասաց, որ իր առջև կանգնած մարդը
    ստախոս է, իսկ առաջին կանգնածն ասաց, որ իրենից հետո կանգնած բոլոր
    մարդիկ ստախոս են: Քանի՞ ստախոս կար հերթում:
    13

Leave a comment