Երևանի Պետական Համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետ

1919 թվականին համալսարանական կրթության վերաստեղծումը Հայաստանում և XX դարասկզբի ֆիզիկայի հսկայական նվաճումները օրակարգային են դարձնում նաև ֆիզիկամաթեմատիկական մասնագիտության գծով կադրերի պատրաստումը համալսարանում։ Այդ ասպարեզում մասնագետների պատրաստումը սկսվում է 1922 թ.։ Հայաստանում ֆիզիկայի զարգացման գործում առաջին նշանակալից իրադարձությունը 1933 թ. համալսարանի կազմում Ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի ստեղծումն էր՝ ֆիզիկայի և մաթեմատիկայի առանձին բաժիններով։ Ֆիզիկայի զարգացումը խթանելու և նոր կադրերով ապահովելու պահանջները բավարարելու նպատակով՝ 1959 թ. համալսարանի Ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետից բաժանվում և կազմավորվում է Ֆիզիկայի ֆակուլտետը, որի առաջին դեկանն էր ՀԽՍՀ ԳԱԱ թղթակից անդամ Նորայր Քոչարյանը։

Leave a comment