Գնում եմ մայր դպրոց

Ո՞րն է քո սիրելի վայրը կրթահամալիրում:

Իմ սիրելի վայրը կրթահամալիրում դա Արևելյան դպրոցի տեխնոլոգիալի դասարանի դիմացի փոքր լանջն է։ ես սիրում են այդ վայրը, որովհետև մեր հին դարսնը այնտեղ էր և ես կապված էի այդ լանջի հետ։ Ես միշտ այդ լաջոին էի նախաճաշում ևխաղում խաղեր։

Ո՞վ է դպրոցի քո ամենալավ ընկերուհին կամ ընկերը, որ միշտ քեզ օգնել է:

Իմ մոտ եղել են տարբեր ընկերներ, որոնք ինձ մենակ չէին թողնում։ Իսկ հիմա իմ ընկերոջ անունը Էդմոն է։ Նա ինձ մենակ չի թողնում և զվարճացնում է։ Նաև ես էլ եմ նրան օգնում և չեմ թողնում նրան մենակ։

Ո՞րն էր այս տարվա ամենասիրելի նախագիծը։ Պատմիր այդ նախագծի մասին: Կցիր նաև հղումը։

Այս տարվա իմ ամենասիրած նախագիծը դա հայրենագոիտության «Ամանոր ուրիշ երկրներում» նախագին էր։ Ես այդ հավանեցի , որովհետև զվարճալի նախագիծ էր և պետք էր համացանցից գտնել և հավանական է ծիծաղելու ավանդույթ։

Ի՞նչ  գրքեր ես կարդացել այս ուսումնական տարվա ընթացքում։

Ես կարդացել և կարդում եմ մի երկար գիրք «Նարնիայի քրոնիկները»։ Նարնիայի քրոնիկները շատ երկար և հրաշալի գիրք է։ Այդ գրքի հիման վրա ստեղծել են ֆիլմ։ Նարնիայի քրոնիկներ գիրքը ֆանտաստիկա և արկածային գիրք է։ Սովորական երեխաները հայտնվում են Նարնիայում և սկսում են իրենց արկածները

Ո՞րն է այս տարվա քո սովորած ամենասիրելի բանաստեղծությունը:

Այս տարվա իմ ամենասիրած բանաստեղծությունը «Մեր ուխտը»։ Այդ բանաստեղծության հեղինակը Հովհաննես Թումանյանն է։ Այս բանաստեղծությունը շատ սիրուն և առեղծվածային էր։

Ո՞րն էր այս տարվա քո սիրելի առարկան և ինչո՞ւ։

Այս տարվա իմ սիրելի առարկան մաթեմատիկան է։ Ինձ դուր եկավ մաթեմատիկան, ոովհետև ես մաթեմատիկայից լավ եմ և դասատուն բարի և լավն է։ Մի բանը, որ ինձ դուր չեր գալիս, որ դասատուն մեկ-մեկ թողնում էր դասարանում թողնում էր դասի ժամանակ խաղ խաղալ։

Ո՞ր օտար լեզվին ես ավելի լավ տիրապետում։

Ես ավելի լավ տիրապետում եմ ռուսերենին։ Նաև լավ տիրապետում եմ անգլերենին, բայց ավելի լավ ռուսերենին։ Քանի-որ իմ տատիկը իմ հետ փոքր ժամանակվանից խոսում է ռուսերեն ը իմ հորաքրոջ ընտանիքը ապրում է ռուսաստանում, իսկ երբ գալիս են հայաստան մեր մոտ խոսում ենք ռուսերեն։

Որո՞նք են բլոգում տեղադրած քո հաջող նյութերը:

Իմ բլոգում տեղադրած հաջող նյութերը նախագիծների նյութերն են` Мое хобби, Ամանոր Չինաստանում, Ընտանեկան ճամփորդություն դեպի Դիլիջան, Թռչունների ուսումնասիրություն, և այլն նյութեր։

Ի՞նչ ճամփորդությունների ես մասնակցել այս տարվա ընթացքում։

Այս տարվա ընթացքում ես գնացել եմ դեպի Մուսալեռ գյուղ, սահադաշտ, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան, Խոր-Վիրապ։ Ես այս շաբաթ գնալու եմ նաև Լոռի եռօրյա ճամփորդության իմ քրոջ ու Միջին դպրոցի աշակերտների հետ

Ո՞րն է այս տարվա ամենասիրած օրը։

Այս տարի իմ ամենասիրած օրը ճամբարի ժամանակ էր, երբ ես ու ջոկատս գնացինք սահադաշտ։ Ես այնտեղ սովորեցի լավ սահել։ Այդ օրը ես իմ ջոկատի ընկերներին էլ էի փորձում սովորեցնել լավ սահել։

Ո՞րն է այս տարվա չսիրած կամ անհաջող օրը։

Այս տարի ունեցել եմ անհաջող օրեր։ Բայց այդ օրերը այն օրերն էին, երբ ես և քույրս վիճում էինք ամբողջ օրը։ Այդ օրերից չեմ կարող ասել, որ օրը ավելի վատ էր։ Մի անգամ ես էի սկսում կռիվը, մի անգամ նա։

Ո՞րն է քո ամենահետաքրքիր նյութը բլոգում, ինչո՞ւ։ Կցիր նաև նյութի հղումը։

Իմ ամենահետաքրքիր նյութը բլոգում «Շենգավիթ հնավայրում» նյութն է։ Ես երրորդ դասարանում էի արել այս նյութը։ Բլոգում կցել եմ մի տեսանյութ։ Իմ համար դա հետաքրքիր է, որովհետև Շենգավիթում ես և քույրս ուսումնասիրել ենք այնտեղ լիքը փաստեր։

Ո՞րն է քո ամենաանհետաքրքիր նյութը բլոգում, ինչո՞ւ։ Կցիր նաև նյութի հղումը։

Իմ ամենաանհետաքրքիր նյութերը կրկնություններն են։ Այնտեղ մենակ լինում են առաջադրանքներ և պատասխաններ։ Եվ ոչ մեկին հետաքրքիր չէ թե ի՞նչ առաջադրանքներ և պատասխաններ են գրված։

Ի՞նչ կանես  6-րդ դասարանում, որ չես արել 5-րդ դասարանում:

Միջին դպրոց գնալուց հետո ամենաշատը ի՞նչ կամ ո՞ւմ կհիշես Արևելյան դպրոցից։

Ես կհիշեմ ընկեր Անիին` իմ ընտրության կինո-ֆոտոի ուսուցչին և ընկեր Սմբատին` մաթեմատիկայի ուսուցչին։ Ընկեր Անիին կհիշեմ, որովհետև նա բարի և զվարճալի ուսուցիչ է։ Իսկ ընկեր Սմբատին, որովհետև նա բարի և երեխաներին հասկացող մարդ է։

Քո կարծիքով ի՞նչ է սպասվում քեզ Միջին դպրոցում:

Քո կարծիքով ի՞նչ կա Միջին դպրոցում, որ չկա Արևելյան դպրոցում։

Ուրա՞խ ես, որ տեղափոխվելու ես Միջին դպրոց: Ինչո՞ւ:

Ես ուրախ չեմ լինի, որովհետև ես սովորել եմ և կկարոտեմ դպրոցը և ուսուցիչներին։ Ես միշտ կհիշեմ մեր դասատուներին։ Այդ պատճառով ես ուրախ չեմ։

Ինչո՞ւ ես գալիս դպրոց:

Ես դպրոց եմ գալիս, որ կրթություն ստանամ։ Որ կրթություն ստանամ ընդունվեմ լավ աշխատանքի և լավ ընտանիք կունենամ։ Եվ կապրեմ լավ և կիրթ կյանքով։

Ի՞նչ հարց կավելացնեիր այստեղ։

Ի՞նչ նոր ընտրությամբ գործունեություններ կուզենայիր տեսնել 6-րդ դասարանում։