Պարապմունք 61.

Հարցերի քննարկում, բանավոր հաշվարկ:
Կարդա դասը.
Թեմա՝ Ռացիոնալ թվերի համեմատումը,  բացարձակ արժեքը:

Ռացիոնալ թվերի համեմատման և ռացիոնալ թվերով թվաբանական գործողությունների կանոնները նույնն են, ինչ որ ամբողջ թվերի համար սահմանված կանոնները։

Ինչպես համեմատենք ռացիոնալ թվերը:

Դրա համար նախ սահմանենք ռացիոնալ թվի բացարձակ արժեքը։ Ռացիոնալ թվի բացարձակ արժեքը կոորդինատային ուղղի վրա այդ թվին համապատասխանող կետի հեռավորությունն է Օ կետից։

Օրինակ.
|-31/40|=31/40
|+31/40|=31/40

Ռացիոնալ թվերը համեմատվում են հետևյալ կանոնի համաձայն.

  • երկու ռացիոնալ թվերից ավելի մեծ է այն թիվը, որը կոորդինատային ուղղի վրա գտնվում է ավելի աջ:
  •  Ցանկացած դրական ռացիոնալ թիվ մեծ է զրոյից:
  • Ցանկացած դրական ռացիոնալ թիվ մեծ է ցանկացած

բացասական ռացիոնալ թվից:

  • Երկու դրական ռացիոնալ թվերից ավելի մեծ է այն թիվը, որի բացարձակ արժեքն ավելի մեծ է:
  • Երկու բացասական ռացիոնալ թվերից ավելի մեծ է այն թիվը, որի բացարձակ արժեքն ավելի փոքր է:

Ցանկացած բացասական ռացիոնալ թիվ փոքր է զրոյից։

Առաջադրանքներ գրքից.
Յուրաքանչյուր համարից կատարել  միայն ա-դ առաջադրանքները:

773.
ա) 7(2/9)
բ) 6(27/71)
գ) 3(3/4)
դ) 0

774.
ա) >
բ) <
գ) <
դ) <

775.
ա) Հավասար չեն
բ) Հավասար են
գ) Հավասար չեն
դ) Հավասար են

776.
-6(1/2)
-3(4/5)
-2(17/50)
0
3(81/100)
+6(1/2)
+10(2/3)

777.
+5(77/97)
+5(2/3)
+1/2
+7/25
-277/500
-3/8
-1/3
Օրվա գլուխկոտրուկը՝
Լիլիթը յուրաքանչյուր տասը րոպեն մեկ մի մոմ է վառում։ Մոմերից յուրաքանչյուրը վառվում  է 40 րոպե ու վերջանում է։ Քանի՞ մոմ է վառվում այն պահից 55 րոպե հետո, երբ Լիլիթը վառեց առաջին մոմը։
Պատ․՝ 4