Իմ կյանքի ամենաթարս օրը

Ես արթնացա և կանգնեցի սխալ ոտքով։ Ոտքս սայթակեց և ես ընկա ուղիղ շորերի չորարանի վրա, բարձրացա կանգնեցի երկվա կերած բանանի կլեպի վրա և նորից ընկա։ Ես գնացի խոհանոց, որ ինչ-որ սառը բան դնեմ վիրավորված տեղերը, բայց կանգնեցի դատարկ շշի վրա ընկա գլուխս խփելով սեղանին։ Բացեցի սառնարանը և տեսա, որ նա դատարկ է։ Գնացի բաղնիք, որ սառը ջրով լվամ, բայց վերձրեցի օճառը, որ սկսբում լվացվեմ, օճառը սղաց ձերքիցս և ընկավ, ես օճառը ման գալուց պատահական կանգնեցի վրան և ընկա լոգարանի մեջ։ Ջուրը միացաավ և ես ամբողջությամբ թրջվեցի, ջուրը անջատեցի և գնացի խոցանոց։ զգուշությամբ անցա և սայթաքեցի, որովհետև թաց էի։ Ընկա ու ձեռքով դիպչեցի թեյնիկին, նրա մեջի եռացած ջուրը թափվեց իմ վրա։ Մի քիչ հետո բարձրացա իմ համար ճաշ դրեցի, որ պատրաստվի և գնացի հովանալու, լոգարան մտնելուց սայթաքեցի այն ջրի վրա, որը ինձնից հետո էր մնացել։ Լողանալուց հետո եկա խոհանոց և տեսա, որ ճաշս և խոհանոցի մի մասը վառվում է։ Արագ կանչեցի հրշեջներին։ Հրշեջների գնալուց և խոհանոցի մաքրելուց հետո ես բրթուճ սարքեցի, մտածմունքների պատճառով նրբերշիկի տեղը շատ կծու բիբար դրեցի։ Սկսեցի ուտել և վառեցի բերանս։ Գնացի, որ ջուր խմեմ, բայց պատահական տաք ջուր խմեցի, քսան րոպե ես վազում էի ամբողջ տնով և հետո բերանիս մեջի կրակը հանգստացավ։ Հետո ես հասկացա, որ ուշ գիշեր է և գնացի քնելու։