Փետրվարի 14-18

Սովորել

Լույսի աղբյուրներ,լույսի ուղղագիծ տարածումը: Արեգակի և Լուսնի խավարումները:

  1. Ի՞նչու ենք Արեգակը և աստղերը համարվում լույսի բնական,իսկ մոմը և էլեկտրական լամպը՝ արհեստական աղբյուրներ:

    Արեգակը, աստղերը և լուսինը համարվում են Լույս են տալիս են բնական էներգիայով, իսկ մոմը և էլեկտրական լամպը վառլանյութերի և էլեկտրականության շնորհիվ։
  2. ի՞նչ երևույթներ են հաստատում համասեռ միջավայրում լույսի ուղղագիծ տարածումը:

Լույսի համասեռ միջավայրում ուղղագիծ տարածումը հաստատվում է՝ ստվերների առաջացմը, պատկերների առաջացումը մթնախցիկում, Արեգակի և լուսսնի խավարումներում և այն։

3. Ի՞նչ կկատարվեր, եթե լույսի ճառագայթները շրջանցեին իրենց ճանապարհին եղած անթափանց արգելքները:

Եթե լույսի ճառագայթները շրջանցեին իրենց ճանապարհին եղած անթափանց արգելքները երկրում չէր լինի խավարում և լուսնի խավարում չէր լինի, նաև աշխարհում մութը չէր ընկնի։

4. Օգտվելով վերևում նշված նկարից՝ բացատրե՛ք Լուսնի լրիվ և մասնակի խավարումները:

Լուսինը երբ գտնվում է Արեգակի դիմացը նա կիսատ խավարվում է։ Իսկ երբ Լուսինը երկրի հետևն է լինում, նա լրիվությամբ խավարվում է։

Տնային առաջադրանք։

  1. Ինքնուրույն լույս արձակող մարմիներն անվանում են լույսի աղբյուրներ։
  2. Մարդը ի՞նչ լույսի աղբյուրներ է ստեղծել։

    Մարդը ստեղծել է արհեստական լույսի աղբյուրներ օրինակ՝ մոմ, լամպեր, ներոնային լամպ և այլն։
  3. Ո՞ր դեպքում է դիտվում Արեգակի խավարումը։

    Արեկագի խավարումը լինում է, երբ լուսինը փակում է արևը։
  4. Լուսինը ինչպիսի՞ մարմին է։

    Լուսինը սեփական լույսից զուրկ անթափանց մարմին է։
  5. Ի՞նչպես են տարածվում լույսի փնջերը։

Եթե արևի դիմաց դնենք ինչ-որ ծակած բան լույսը կանցնի անցքի միջով և կառաջանա այդ ծակի ձևով լույս։

Գործնական քերականություն

Տրված բառերից առանձնացնե՛լ հականշային 10 զույգ։

Փութաջան, ամպոտ, դալար, ծույլ, ուսյալ, երկչոտ, հինավուրց, գագաթ,
օրինական, անջրդի, ապօրինի, ինքնահավան, նոսր, ողորկ, հեռավոր,
արատավոր, խորդուբորդ, ջրարբի, համարձակ, ջինջ, տգետ, հմուտ, ստորոտ,
թանձր, անբասիր:

Փութաջան – ծույլ
Ամպոտ – ջինջ
Դալար – հինավուրց
Ուսյալ – տգետ
Երկչոտ – համարձակ
Գագաթ – ստորոտ
Օրինական – ապօրինի
Անջրդի – ջրարբի
Ինքնահավան – հմուտ
Նոսր – թանձր
Ողորկ – խորդուբորդ
Հեռավոր –
Արատավոր – անբասիր

Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ հականշային տարարմատ
զույգը և յուրաքանչյուր բառով կազմե՛լ մեկական նախադասություն։

1. մոտ-հեռու, արագ-դանդաղ, տգետ-գիտուն
Այս մեր տանմոտ խանութը շատ հարմար էր։
Ավստրալիան Հայաստանից շատ հեռու է։

Դժվար է չնկատել այս արագ գնացող մեքենան։
Մրցույթին բերել էին դանդաղ վազողին։
2. շոգ-ցուրտ, մարդկային-տմարդի, հին-նոր
Դասարանում շատ շոգ էր։
Ձմեռը լինում են օրեր, որ ցուրտ է, բայց նաև լինում են, որ տաք է։

Իմ պապիկը վարում է շատ հին մեքենա։
Իմ ծնողները նոր տուն էին գնել։
3. սառը-տաք, երկար-կարճ, վախկոտ-անվախ
Ես շատ ուրախ էի, որովհերտև դուրսը տաք էր։
Երկար դուրսը մնալուց ականջներս սառն են դառնում։

Ես երկար ճանապարհով էի անցնում։
Ժողովը շատ կարճ տևեց, որովհետև բոլորը հասկացան։
4. վճարովի-անվճար, վախկոտ-արի, մաքուր-կեղտոտ
Մենք պահում ենք վախկոտ նապաստակ։
Մեր զինվորներըը արի էին։

Մեր սեղանը շատ մաքուր էր։
Մարդիկ իր տները կեղտոտ էին պահում։
5. ամառ-ձմեռ, մուտք-ելք, հաճելի-տհաճ
Ամառը շատ հավես է անցնում, որովհետև գաիս են բարեկամները։
Ձմռանը տհաճ է շուտ արթնանալը։

Գարնանամուտ բառը գարուն և մուտք բառերից է կազմված։
Մարդիկ կան, որ չեն տարբերում ելքն ու մոտքը։
6. թեք-ուղիղ, հասուն-տհաս, կայուն-խախուտ
Բակի մեջի մեծ ծառը թեք էր։
Այս փողոցում չի կարելի թեքվել այլ միայն ուղիղ կնալ մինչև վերջ։

Այս գործոնեություններից հետո նյութը կայուն էր դարձել։
Շարքի մեջ մարդիկ շատ խախուտ էին կանգնած։

Կարդում ենք Տերյան

Նախագծի ժամկետը`փետրվարի 7-ից մարտի 14
Բովանդակությունը`
Ով է Տերյանը. կենսագրական տեղեկություններ
Վահան Տերյան
Հասարակական և պետական գործիչ Տերյանը
Տերյանը` բանաստեղծ
Տերյանը` մարդ
Տերյանը երաժշտության մեջ
Տերյանական նամականի
«Մթնշաղի անուրջներ», «Երկիր Նաիրի» ժողովածուներ
Մթնշաղի անուրջներ Աշնան երգ
Մթնշաղի անուրջներ Հրաժեշտի խոսքերից
Գիշեր և հուշեր ժողովածուն

Ակնկալվող արդյունքը`
աուդիոնյութեր, տեսանյութեր,  վերլուծություններ, ընթերցումներ, հարցազրույցներ:

Առաջադրանքներ:
Վերը նշված ժողովածուներից ընտրել 2-ական բանաստեղծություն և սովորել բերանացի:
Դիտել «Վերջին ուղևորություն» փաստավավերագրական ֆիլմը:
Դիտել «Անհայտ Տերյանը» հաղորդումը:
Դիտել Տան մեծը հաղորդումը
Վահան Տերյան

Տերյանի նամականին

  1918, 26 հունվարի, Պետրոգրադ

    Թանկագին մանկիկ  (նամակը գրված է ռուսերեն)

   Երեկ վերադարձա Բրեստից: Հասկանալի է, չնայած այն բանին,որ սարսափելի զբաղված եմ,ամբողջ ժամանակ իմ բոլոր մտքերը ակամա դառնում են քեզ և իմ Լյասկային:Մինչև Պիտեր գալս չէի կարող մի լուր ստանալ ձեր մասին,թեև հեռագրել էի և Բորյանին,և Ֆիլիպին. բանից դուրս է գալիս նրանք պատասխանել են հենց այն ժամանակ ,երբ մեկնել եմ այստեղից:Այստեղ ստացա քո հեռագիրը և անսահմանորեն ուրախ եմ ,որ ամեն ինչ բարեհաջող է:Տա Աստված ,որ հետագայում էլ ամեն ինչ լավ ընթանա:Պինդ կաց ,սիրելիս,շատ եմ խնդրում քեզ,մի վհատվիր ու թևաթափ մի լինի,տա Աստված ամեն բան դեպի լավը գնա:Ինչպիսի անսահման երջանկություն կլինի եթե գամ (առաջին իսկ հնարավորության դեպքում իհարկե կգամ)  և ձեզ տեսնեմ ուրախ և առողջ: Ուրեմն պահպանիր քեզ ու Լյասկային,մանկիկս,և խելոք եղիր:Գրիր ու հեռագրիր որքան կարելի է հաճախ-հասկացիր,որ ինձ համար անտանելի ծանր է ,երբ լուրեր չկան ,այդ երբեք մի մոռացիր:Ես եկել եմ երկու օրով նյութերի համար և վաղը երեկոյան,այսինքն հունվարի 27-ին ,նորից կմեկնեմ Բրեստ: Այսօր ավանսով վերցրի ռոճիկս և Զորյանին վճարեցի վերցված փողը: Մոտս մնում է ևս 100 ռուբլու չափ և էլի 50ռ. , որը չէի ստացել անցյալ ամիս…քո անունով 100 ռուբլու ծանուցագիր է եկել:Այդ փողը կուղարկեմ Թիֆլիս և կարծում եմ,որ յոլա կգնաս մինչև հաջորդ ստանալիքը,թեև թող դա քեզ չկաշկանդի և եթը կարիք լինի, հեռագրիր առանց քաշվելու,և ես քեզ կուղարկեմ (ես կկարողանամ ճարել,դա դժվար չէ) : Այնպես որ քեզ մի նեղիր և մտածիր միայն քո և Լյասկայի մասին, գլխավորը՝ քո մասին ,քանի որ դա Լյասկային օգնելու լավագույն միջոցն է: Նաշոն և մերոնք, իհարկե ,քեզ ամեն ինչում կօգնեն:Ուրեմն խելոք եղիր ,մանկիկս:
          Ես կաշխատեմ շուտով գալ: Սարգիսը մինչև հիմա դեռ չի եկել,որի համար շատ ափսոսում եմ:
Մի անհանգստացիր: Առհասարակ իմ մասին մի անհանգստացիր՝ ինչ էլ որ պատահի,և եթե այդտեղ ինչ-ինչ լուրեր տարածվեն,մի հավատա (ես գիտեմ ,որ հիմա ,ասենք ինքդ էլ լավ գիտես,լրագրերն ու մարդիկ սատանան գիտի,թե ինչ անհեթեթ լուրեր են տարածում,այնպես որ մի հավատա և համբերությամբ սպասիր իմ նամակներին),իսկ եթե որևէ պատճառով նամակներս ուշանան ,նույնպես մի անհանգստացիր,նշանակում է կամ հաղորդակցություն չկա,կամ ես հնարավորություն չեմ ունեցել ժամանակին գրելու:Այդպես էլ իմացիր և միանգամայն հանգիստ եղիր,գրիր քո և Լյասկայի մասին:
             Բարևիր մերոնց բոլորին:
     Առողջ եղիր դու և Լյասկան. ձեզ երկուսիդ ,իմ մանկիկներին,համբուրում եմ միլիոն անգամ:


                                                   Քո և Լյասկայի Վահան



Հ. Գ.
Սուսաննան հիվանդ էր, Տերյանը Բրեստ-Լիտովսկ մեկնելուց առաջ, նրան ուղարկում է Ստավրոպոլ, Բրեստից վերադառնալուց հետո է իմանում ,որ ճանապարհին մահացել է Լյասկան։

Իմ Բալիկին 
Կըգան մայիսներ-վարդեր կըփթթեն,
Կըզնգա կրկին համրացած առուն.
Թևերով թեթև թռել է արդեն
Իմ արտույտն անուշ,թռել է հեռուն:
Ձմեռները նոր ձյուներ կըբարդեն,
Ձյուներից կրկին կըբացվի գարուն,
Ծաղիկ-աչքերը կրկին կըթարթեն,
Լոկ դու կըմնաս շիրիմի խավարում…..

Տերյանն այլևս չտեսավ կնոջը մոլեգնում էր քաղաքացիական պատերազմը Նա երկար փորձեց կապ հաստատել կնոջ հետ , բայց նրա ջանքերը հաջողությամբ չպսակվեցին
Ի՞նչ մնաց նրան։

Ի՞ՆՉ ՄՆԱՑ ԻՆՁ

Ի՞նչ մնաց ինձ
Ոսկյա մի ցանց,
Ուրիշ ոչինչ:
Մարգարտաշար հուշերի գանձ – 
Ուրիշ ոչինչ:
Տրտում գիշեր և մենություն անօգնական,
Սիրտ կեղեքող կարոտ անանց – ուրիշ ոչինչ:
Երազներից իմ հրավառ մնաց փոշի,
Սին անուններ կորած կանանց – ուրիշ ոչինչ:
Ջինջ իմ հոգում մնաց մշուշ ծանր ու մթին,
Եվ իմ հոգում քամու կաղկանձ – ուրիշ ոչինչ:
Պարիր, քամի, այգում այս մերկ ոռնա ու լաց,
Տար, մի թողնի, քամի անսանձ – 

Ոչինչ, ոչինչ…

Ավ.Ւսահակյանին
1908 ,23 ապրիլի,Թբիլիսի

Սիրելի Ավետիք

  Այսօր ստացա նամակդ ,որ Մոսկվայից շրջան գործելով հասել էր ինձ վերջապես: Ինձ համար շատ գնահատելի է քո գովասանքը իմ ոտանավորների վերաբերմամբ:Մտադիր էի հրատարակելու մի փոքրիկ գրքույկ ,սակայն կարծեմ չպիտի հաջողվի «ինձնից անկախ պատճառներով»: Թեև մյուս կողմից ես այնքան էլ չեմ շտապում առանձին գրքով լույս ընծայելու այդ տողերը:
   Ես հույս ունեի քեզ այստեղ գտնելու:Այժմ սպասում եմ ,հուսով եմ ,որ կտեսնվենք,թեև կարող է պատահել,որ ես գնամ գյուղ,որովհետև եթե մնայի,պիտի մնայի գրքի հրատարակության համար,իսկ այժմ միտք չունի մնալս,որովհետև առողջությունս բոլորովին քայքայված է և կարևոր է լուրջ բժշկվել և հանգիստ կյանք վարել:Քո Մոսկվա գնալու միտքը հիանալի է,և ես կարծում եմ ,որ այնտեղ կարելի կլինի դասեր գտնել,թեև դու  լավ ապրուստի սովոր լինելով շատ փողի կարիք կունենաս,այնպես որ քեզ երևի հարկավոր կլինի ամիսը առնվազն 75-80 ռուբլի,որ դասերով դժվար է հայթայթել:
Մի խոսքով կգաս այստեղ ,կխոսենք ավելի երկար և ծրագրեր կկազմենք,ինձ թվում է , որ դա կարելի բան է:
        Այստեղ ծանոթացա օրիորդ Քոչարյանին,որը քեզ շատ է սիրում և միշտ քո մասին է խոսում:Քո մասին շատ բաներ եմ լսել,բայց այդ ամենը գրել չարժե-կգաս կզրուցենք:Մեր 
Ս-Դ.-ական  «Գործում» ուզում էի քո մասին գրել՝ փակել են ամենալիրբ  կերպով-տեսնենք. ասում են «Մամուլ» պետք է լույս տեսնի՝ես այնտեղ կգամ,որովհետև քո քննադատներից գոհ չեմ:Խնդրեմ դա չընդունես իբրև ինքնահավանություն,այլ միայն անհամաձայնության մտքով եմ ասում ես այդ:
Տեսնենք:
 Դու հարցնում ես Մագուրի մասին-քեզ եմ նվիրում նրան-վայելիր: Ես արդեն նրա հետ կապերս կտրել եմ:Ասում են այստեղ դու սանինիզմ ես քարոզում…Մի՞թե չգիտես,որ դա միայն Ռուսիայի օրհնված դաշտերում կարող է սնվել և պտուղներ տալ:
Առայժմ այսքանը:
Կտեսնվենք կխոսենք:

Տերյանը երաժշտության մեջ

Վահան Տերյանի շատ-շատ բանաստեղծություններ դարձել են երգեր և մարդիկ դրանից ստացել էն այն էմոցիաները, որոնց բերել է Տերյանը։ Օրինակ՛ Վահան Տերյանի բնության մասին բանաստեղծությունները դարձել են երգ, իսկ մարդիկ ովքեր լսում են այդ երգերը ստանում են ուրախություն, հանգիստ և զգացողություն, որ բնության մեջ պառկաց են աչքերը փակ և լսում են բնության մեջի ձայները։ Ինձ թվում է, որ Վահան Տերյանը բանաստեղծությունները գրելուց ուզել է , որ տարիներ հետո իր բանաստեղծությունները մարդկանց ոգևորեն, որախացնեն կամ, որ մարդիկ զգան իր կյանքի ցավերը, բայց հիմիկվա մարդիկ որոշեցին իրականացնել Տերյանի ուզածը և երգեր սարգեցին և ավելի ուրախացրեցին բանաստեղծությունները (հիմա մարդիկ դրան կասեին ՌԵՄԻԿՍ արեցին)։

Վահան Տերյան՝ բանաստեղծ

Վահան Տերյանը շատ բանաստեղծություններ է գրել։ Վահան Տերյանի բանաստեղծությունները բաժանվել էին մի քանի մասի, որոնց անվանում են ժողովածուներ։ Նա ունի այնքան շատ բանաստեղծություն, որ մի քանի ժողովածուներում, որոնց մեջ կան հիսունից ավելի բանաստեղծություններ։ Իր առաջին ժողովածուն եղել է Մթնշաղի անուրջներ ժողովածուն՝ 1908 թ։

Գիշեր և հուշեր ժողովածուն Վահան Տերյանը գրել է 1908-1911 թվականներին։ Այս ժողովածուի մեջ կա 41 բանաստեղծություն։ Այս շարքը սկսվում է կյանքում սեփական տեղը գտնելու անորոշությամբ։

Ոսկի հեքիաթ ժողովածուն Վահան Տերյանը գրել է 1908-1911 թվականներին՝ «Գիշեր և հուշերին» զուգահեռ։ Այս շարքն ընդգրկում է 50 բանաստեղծություն։ Այս ժողովածույով Տերյանը հելնում է անուրջներից և հուշերից։

Երկիր Նաիրի շարքը Վահան Տերյանը գրել է 1913-1916 թվականներին։ Այս շարքում նկարագրվում են բանաստեղծի հայրենասիրական ապրումները։ Շարքը կոչել է «Երկիր Նաիրի» ի պատիվ Հայաստանի հնագույն անվանումներից մեկի։ Վահան Տերյանը եղել է ճշմարիտ հայրենասեր։

Պարապմունք 68.

Թեմա՝ Ռացիոալ թվերի գործողությունների օրենքները
Կարդա դասը.

Երբ մենք ասում ենք, օրինակ, որ բնական թվերի համար տեղի ունի բազմապատկման տեղափոխական օրենքը, նկատի ունենք, այս

a ⋅ b = b ⋅ a,
օրինակ՝  3 ⋅  6 = 6 ⋅ 3

այս հավասարությունը ճիշտ է ցանկացած a և b բնական թվերի համար։

Եթե a և b թվերը բնական թվեր չեն, այլ կոտորակներ են, ապա այդ հավասարությունը դարձյալ ճիշտ է, բայց արդեն կոտորակների բազմապատկման տեղափոխական

օրենքի համաձայն։
Օրիանակ՝
¼ ⋅1/5=1/20
1/5⋅1/4=1/20

Իրականում այդ օրենքը, ինչպես և թվաբանական գործողությունների մյուս բոլոր օրենքները ճիշտ են նաև ռացիոնալ թվերի համար:

Այսինքն՝ եթե a-ն, b-ն, c-ն ռացիոնալ թվեր են, ապա

1. a+ b = b + a.
2. a ⋅ b = b ⋅ a.
3. (a + b) + c = a + (b + c).

4. (a ⋅ b) ⋅ c = a ⋅ (b ⋅ c).
5. (a + b) ⋅ c = a ⋅ c + b ⋅ c

Քանի որ սովորական կոտորակներով և ռացիոնալ թվերով գործողությունները կատարվում են նույն բանաձևերի հիման վրա, դրա համար էլ թվաբանական օրենքները ճիշտ են նաև ռացիոնալ թվերի համար։


Առաջադրանքներ կրկնության համար
1. Գտե՛ք տրված թվերի հակադիր թիվը.
0,  -1.⅔,  -5,  +6,  -12.½,  +¾,  -56.⅛,  -10
0, 1 (2/3), 5, -6, 12(1/2), -3/4, 56(1/8), 10
2. Նշիր տրված թվերի բացարձակ արժեքները.
0,  -1.⅔,  -5,  +6,  -12.½,  +¾,  -56.⅛,  -10
0, 1 (2/3), 5, 6, 12(1/2), 3/4, 56(1/8), 10
3.Թվերը դասավարոիր աճման կարգով: Այնուհետև նշիր ամենամեծ և ամենափոքր թվերը.
0,  -1.⅔,  -5,  +6,  -12.½,  +¾,  -56.⅛,  -10
-56.⅛, -12.½, -10, -5, -1.⅔, 0, 3/4, 6
Ամենափոքր – -56(1/8)
Ամենամեծ – 6
4.Ամենափոքր երկնիշ ամբողջ թվից հանե՛ք ամենամեծ եռանիշ ամբողջ թիվը:
Լուծում
-99 – 999 = -1098
Պատ․՝ -1098
5.Կատարիր գործողությունը.
–12x(-5) = 60
-34+4 = -30
+21-1-11 = 9
-36+3+33 = 0
0x12 = 0
-121:(-11) = 11
+144:(1/2) = 288
-65x(-2) = 130
+125-(-125) = 250
Առաջադրանքներ նոր դասից՝
6. Գրեք երկու ռացիոնալ թվեր, այնուհետև ստուգեք գումարման և բազմապատկման տեղափոխական օրենքները այդ թվերի համար:
-(1/2) և 1
-(1/2) + 1 = -1(1/2)
1 + (-(1/2)) = -1(1/2)
-(1/2) x 1 = -(1/2)
1 x -(1/2) = -(1/2)

7. Համոզվե՛ք, որ ռացիոնալ թվերի տրված զույգի համար գումարման, բազմապատկման տեղափոխական օրենքները ճիշտ են.
Օրինակ՝ 4/7 և 1/7
4/7+1/7=5/7
1/7+4/7=5/7
4/7×1/7=4/49
1/7×4/7=4/49

ա)1/5 և ⅗
1/5 + 3/5 = 4/5
3/5 + 1/5 = 4/5
1/5 x 3/5 = 3/25
3/5 x 1/5 = 3/25
բ)12 և 36
12 + 36 = 48
36 + 12 = 48
12 x 36 = 384
36 x 12 = 384
գ)-1/18 և 11/18
-1/18 + 11/18 = -12/18
11/18 + -1/18 = 12/18
-1/18 x 11/18 = 11/324
11/18 x -1/18 = 11/324
դ)2.1/3  և 10. ⅙
2(1/3) + 10(1/6) = 12(3/6)
10(1/6) + 2(1/3) = 12(3/6)
2(1/3) x 10(1/6) = 427/18
10(1/6) x 2(1/3) = 427/18

Oրվա գլուխկոտրուկը:
Ինչի՞ է հավասար նկարում բերված պատկերի պարագիծը, եթե բոլոր հարևան կողմերը միմյանց ուղղահայաց են:

Լուծում
(2 + 4 + 2) x 2+ (5 + 5 + 5) x 2 = 16 + 30 = 46
Պատ․՝ P = 46
Ամսվա նախագիծը:
Նախագիծ: «Կենգուրու»  մաթեմատիկական մրցույթը այս տարի անցկացվելու է մարտի 20-ին առցանց տարբերակով: Այս հղումով ընտրիր որևէ խնդիր /5-6-րդ դասարաններ բաժնից/ ներկայացրու խնդրի լուծումը տեսանյութով:

Տնային աշխատանք իսպաներեն

Gustar o quierer

Gustar o quierer 2

Gustar o quierer gsy

Gustar o quierer 3

Սովորել հետևյալ բառերը՝

  • vaso -բաժակ
  • mirar-նայել
  • coche- մեքենա
  • frigorífico-սառնարան
  • bocadillo-սենդվիչ
  • excursión- էքսկուրսիա
  • verdadero-ճիշտ
  • falso-սխալ
  • escribir-գրել
  • contestar-պատասխանել
  • llaves-բանալիներ
  • salud-առողջություն
  • saludar-ողջունել
  • tonto-հիմար
  • tontería հիմարություն
  • cine-կինոթատրոն
  • ventana- պատուհան
  • espejo-հայելի
  • terraza- պատժգամբ
  • dirmitorio-ննջասենյակ
  • cuarto de baño-լոգասենյակ
  • cocina-խոհանոց
  • jardín-այգի
  • salón comedor- հյուրասենյակ
  • árbol-ծառ
  • planta-բույս
  • flor-ծաղիկ
  • roca-քար
  • qué significa-ի՞նչ է նշանակում

Ֆլեշմոբային ամփոփում

  1. Երկու թվերի գումարը 65 է: Այդ թվերից մեկի և 64-ի գումարը 72 է: Գտեք մյուս
    թիվը:
    Լուծում
    72-64 = 8
    65-8 = 57
    Պատ․՝ 57

2. Երեք մետաղադրամիներից մեկը կեղծ է՝ ավելի ծանր է իսկականից, ընդ որում մետաղադրամները արտաքինից իրարից չեն տարբերվում: Նժարավոր կշեռքի օգնությամբ ամենաքիչը քանի՞ կշռումով կարող ես գտնել կեղծը մետաղադրամը:
Պատ․՝ 1

3. Գտեք այն ամենափոքր եռանիշ թիվը, որը բաժանվում է և՛ 3-ի, և՛ 4-ի:
Պատ․՝ 108

4. Մի շարքով պետք է տնկել վեց տնկի՝ 3 խնձորենի և 3 դեղձենի: Նույն մրգի տնկիները իրար նման են, և տարբերվում են մյուս մրգի տնկիներից: Շարքում առաջին և վերջին տնկիները պետք է տարբեր մրգերի լինեն: Քանի՞ տարբեր ձևով է հնարավոր իրականացնել ծառատունկը:
Պատ․՝ 12

5. Գայանեն գրեց 5, 2, 1, 4 թվանշանները: Նարեն դրանցից ընտրելով 3 թվանշան գրեց 4-ի բաժանվող հնարավոր ամենամեծ եռանիշ թիվը: Եվան այդ նույն թվանշաններից ընտրելով 3 թվանշան, գրեց 4-ի բաժանվող հնարավոր ամենափոքր եռանիշ թիվը: Աղջիկների ընտրած թվանշաններից քանի՞սն են ընդհանուր։
Պատ․՝ 2

6. Ավտոմատ սարքում երկու գույնի կոնֆետ կա՝ կարմիր և դեղին:
Յուրաքանչյուր 100 դրամի դիմաց սարքը տալիս է մեկ կոնֆետ՝ գույնի
ընտրությունը կատարում է պատահականորեն: Արամը ամենաքիչը քանի՞ դրամ
պետք է ծախսի, որպեսզի նույն գույնի գոնե երկու կոնֆետ հաստատ ունենա:
Պատ․՝ 300 դր․

7. 15 վարպետը տունը կառուցեցին 150 օրում։ Նույն աշխատանքը 30 վարպետը
քանի՞ օրում կավարտեն, եթե բոլոր վարպետները աշխատում են նույն
արագությամբ
Պատ․՝ 75 օր

8. Ամենքաիչը քանի՞ գույն է անհրաժեշտ 8×8 չափի քառակուսի աղյուսակը
ներկելու համար, որ հարևան վանդակների որևէ զույգ նույն գույնի չլինի
(վանդակը ամբողջությամբ ներկում ենք մեկ գույնով, հարևան կհամարենք այն
վանդակները, որոնք ընդհանուր կողմ ունեն):

Պատ․՝ 2

9. Գևորգը geogebra ծրագրում պատկերեց շրջանագիծ և վրան նշեց 15 կետ։
Կետերից յուրաքանչյուրը հատվածով միացրեց նշված կետերից բոլոր
մնացածների հետ։ Քանի՞ հատված կստացվի:
Պատ․՝105

10. Մաթեմատիկայի օլիմպիադայի ժամանակ Աշոտը պետք է 20 խնդիր լուծեր:
Ժամանակը լրանալուց հետո, Աշոտը հաշվեց, որ իր լուծած խնդիրների քանակը
չորս անգամ ավելի շատ է, քան չլուծածները: Քանի՞ խնդիր էր լուծել Աշոտը:
Պատ․՝ 16