Մաշկ

Մաշկի նշանակությունը:

Մաշկը ծածկութային օրգան է, որը պաշտպանում է ստորև տեղադրված օրգաններն ու հյուսվածքները մեխանիկական, քիմիական վնասվածքներից և խոչընդոտում կողմնակի նյութերի ու ախտահարույց մանրէների ներթափանցումն օրգանիզմ: 

Մաշկի գործառույթներ են՝

 1. Մաշկը կատարում է արտազատական գործառույթ:

2. Մասնակցում է մարմնի կայուն ջերմաստիճանի պահպանմանը:

3. Արյան պահուստային և զգայնության օրգան է:

4. Մաշկում պարունակվում է հատուկ գունանյութ (մելանին), որը պաշտպանում է ստորև գտնվող հյուսվածքները արևի ուլտրամանուշակագույն  ճառագայթների կործանարար ազդեցությունից:

5. Մաշկում սինթեզվում է ռախիտ հիվանդությունը կանխող D վիտամին:

6. Խոչընդոտում է ախտահարույց մանրէների ներթափանցմանը օրգանիզմ:

7. Մաշկը մասնակցում է նաև շնչառությանը:

almaghrbtoday-ألياف-تتحول-إلى-فيتامينات-عند-ملامستها-جسم-الإنسان1.jpg

  Մաշկի մակերեսը կազմում է 1,5−2 մ²: Այն պահպանում է ներքին օրգանները մեխանիկական վնասվածքներից ու ջրի կորստից: Մաշկում են գտնվում բազմաթիվ նյարդային վերջույթներ՝ ընկալիչներ, որոնք ընկալում են ցավը, ջերմության փոփոխությունները, շփման զգացողությունը, ինչպես նաև հպումը:                                                                                             

մաշծ.jpg

  Մաշկը կազմված է 3 հիմնական շերտերից, որոնցից արտաքինը վերնամաշկն է (էպիդերմիս), ներքինը՝ բուն մաշկը (դերմա), և նրա տակ գտնվում է ենթամաշկային բջջանքը:

Վերնամաշկը բազմաշերտ հարթ էպիթելային հյուսվածք է, որի մակերեսային շերտի բջիջներն անընդհատ մահանում են, թափվում և հեռանում:Մահացած բջիջներին փոխարինում են վերնամաշկի ավելի խորանիստ բջիջները, որոնք օժտված են բազմանալու մեծ ունակությամբ և պարունակում են գունանյութ, որով պայմանավորված է մաշկի գույնը: Այն, ինչպես արդեն նշվեց, ունի պաշտպանողական նշանակություն: Արեգակի ճառագայթների ազդեցությունից գունանյութի քանակն ավելանում է, և մաշկը մգանում է:

Բուն մաշկը շարակցահյուսվածքային շերտ է, որը գտնվում է վերնամաշկի տակ և պարունակում է մեծ քանակությամբ առաձգական թելեր:Դրա շնորհիվ մաշկն առաձգական է, կարող է ձգվել և ապա վերադառնալ իր նախկին դիրքին: Բուն մաշկում կան մեծ քանակությամբ արյունատար անոթներ, նյարդային վերջույթներ, ճարպագեղձեր և քրտնագեղձեր, մազարմատներ: 

21-06-2017 09-16-12-w600-w600.jpg

 Ճարպագեղձերից արտադրված ճարպն օծում է մաշկը` դարձնելով այն ճկուն և առաձգական: Քրտնագեղձերը արտազատում են քրտինք: Դա հեղուկ է, որ պարունակում է ջուր, աղեր, միզանյութ, որոնք քրտինքին տալիս են աղի համ և յուրովի հոտ: Քրտնարտադրության շնորհիվ մարմինը պաշտպանվում է գերտաքացումից: Եղունգներն ու մազերը մաշկի եղջերային գոյացություններ են: Մազերի արմատները տեղակայված են բուն մաշկի խորանիստ շերտում, որտեղ բջիջների բազմացման շնորհիվ տեղի է ունենում մազերի աճ:

1111.jpg

Ենթամաշկային բջջանքը պաշտպանում է մարմինը սառեցումից` փոքրացնելով ջերմատվությունը:Այն թուլացնում է հարվածների ուժը, ցնցումները և համարվում է նաև պահեստային սննդանյութերի՝ ճարպերի կուտակման վայր:
 Մաշկի տեսակները Տարբերվում են մաշկի 3 տեսակ` յուղոտ, չոր, նորմալ: Յուղոտ մաշկը փայլում է, նրա անցքերը լավ են երևում, այդպիսի մաշկը նման է նարնջի կեղևի: Չոր մաշկը բարակ է, հաճախ թեփոտում է: Նորմալ մաշկը այդպիսի թերություններ չունի: 

shutterstock_506730262.jpg