Պարապմունք 47

1. Համեմատի՛ր․

ա) (–5) · 0  և  4,       
(–5) · 0  <  4
գ) –100 և 100 · (–3) · 0,
–100 < 100 · (–3) · 0
բ) (7 · 0) · (–9) և –2
(7 · 0) · (–9) > –2
դ) 8 և 37 · (0 · 20)։
8 > 37 · (0 · 20)

2.  Համեմատման նշաններից ո՞րը պետք է դնել աստղանիշի փոխարեն, որպեսզի ստացվի ճիշտ համեմատում.

ա) (–14) · (–5) * 0,
>
բ) 2 · 3 * (–4) · (–2),
<
գ) (–8) · 5 * 0,
<
դ) 2 · (–20) * (–10) · 4,
=
ե) 7 · (–3) * (–2) · (–1),
<
զ) (–12) · (–2) * 5 · (–1)։
>

3.Ի՞նչ թիվ պետք է գրել աստղանիշի փոխարեն, որպեսզի ստացվի հավասարություն.

ա) * + 20= –1,
-21
դ) * – 7 = –11,         
-4

 է) 15 + * = 3,
-12

բ) –8+ * = –6,
2
ե) * +(- 2 )= –10,   
-8
ը) 28 + * = 20,
-8

գ) –20 + * = –10,
10
զ) * -(-20 )= 9,   
-11
թ) –5 + * = –11։
-6

4. Գտնելով օրինաչափությունը՝ լրացրո՛ւ բաց թողնված թիվը՝ 8, 18, 38, 78,___, 318:
158

5․Օպերատրը օրական 6 ժամ աշխատելով, 3 օրում կարող է 45 էջ մուտքագրել։ Նա օրական քանի՞ ժամ պետք է աշխատի, որ 8 օրում 160 էջ մուտքագրի։
Լուծում
45 : 3 = 15
160 : 8 = 2
15 – 6
20 – ?
20 x 6 : 15 = 8
Պատ․՝ 8 ժամում
6․Եթե մտապահված թվի եռապատիկին գումարենք 4 և ստացված թիվը բաժանենք 7-ի, ապա կստանանք 13։ Գտնել մտապահված թվի թվանշանների գումարը։
Լուծում
13 x 7 = 91
91 – 4 = 87
87 : 3 = 29
2 + 9 = 11
Պատ․՝ 11
7.Հաշվիր.
ա)  | –11 + 1 |
10
բ)  | –21 -11 |
32

8. Գտիր այն թիվը, որի 20% հավասար է 15-ի։
Լուծում
* x 20 : 100 = 15%
15 x 100 :20 = 75
Պատ․՝ 75

Նոյեմբեր ֆլեշմոբ II մակարդակ

  1. Տասը լիտր աղաջուր պատրաստելու համար անհրաժեշտ է կես կիլոգրամ աղ։
    Սովորողները Թթուդրիկին որքա՞ն աղ պետք է օգտագործեն՝ ութ ու կես լիտր
    աղաջուր պատրաստելու համար։
    Պատ․՝ 425 գ
  1. Գտնելով օրինաչափությունը՝ լրացրո՛ւ բաց թողնված թիվը՝ 8, 18, 38, 78,_,
    318:
    Պատ․՝ 158
  1. Գտի՛ր շրջանով ծածկված թիվը:

Ֆլեշմոբ նկար
Պատ․՝ 18

4. Կ, ո, դ տառերից յուրաքանչյուրին համապատասխանում է 0-ից 9
թվանշաններից որևէ մեկը: Բացի՛ր կողպեքը՝ օգտվելով հետևյալ հուշումներից․
682 թվի մեջ թվանշաններից մեկը ճիշտ է գրված և իր տեղում է (ճիշտ կարգում
է), 614 թվի մեջ թվանշաններից մեկը ճիշտ է գրված, սակայն իր տեղում չէ (ճիշտ
կարգում չէ), 260 թվի մեջ թվանշաններից երկուսը ճիշտ են գրված, սակայն
իրենց տեղերում չեն (ճիշտ կարգերում չեն), 738 թվի մեջ ճիշտ թվանշաններ
գրված չեն, 438 թվի մեջ թվանշաններից մեկը ճիշտ է գրված և իր տեղում է
(ճիշտ կարգում է):

Պատ․՝ 402

  1. Եթե բերքահավաքին հավաքած դեղձը բաժանենք 2 հավասար մասի, ապա 1
    դեղձ կավելանա։ Հետաքրքիրն այն է, որ եթե հավաքած դեղձերը բաժանենք 3,
    4, 6 կամ 7 հավասար մասերի, ապա ամեն դեպքում կավելանա ևս 1 դեղձ։ Հինգ
    հավասար մասի բաժանելու դեպքում ոչ մի դեղձ չի ավելանա։ Բերքահավաքին
    ամենաքիչը քանի՞ դեղձ հավաքեցին։
    Պատ․՝ 85
  1. Յոթ հատ 9-ի և թվաբանական գործողությունների միջոցով ստացի՛ր
    ամենափոքր եռանիշ թիվը։
    Պատ․՝ (99-9):9+99-9=100
  1. Նարնջագույն ներկ ստանալու համար պետք է իրար խառնել կարմիր և դեղին
    ներկերն այնպես, որ դեղինը 3 անգամ շատ լինի կարմիրից։ Ամենաշատը որքա՞ն
    նարնջագույն ներկ կարող ենք ստանալ, եթե ունենք 3 կգ կարմիր և 3 կգ դեղին
    ներկ
    Պատ․՝ 4 կգ ներկ

8. Առաջին արկղը երկրորդից 7 անգամ ծանր է, իսկ երկրորդը առաջինից 90 կգով թեթև է։ Գտի՛ր առաջին արկղի զանգվածը:
Պատ․՝ 105 կգ

  1. Չորսի բաժանվող քանի՞ եռանիշ թիվ կարող ես կազմել միայն 0, 1, 2, 5
    թվանշանները օգտագործելով, եթե թվերից յուրաքանչյուրի գրառման մեջ
    թվանշանները չեն կարող կրկնվել։
    Պատ․՝ 4
  1. Գտի՛ր 1000-ից փոքր այն բնական թվերի քանակը, որոնք 5-ի բաժանելիս
    մնացորդում ստացվում է 2:
    Պատ․՝ 200

Իսպաներեն 8.12.2021

  1. Կարդացեք տեքստը, թարգմանեք հայերեն և պատասխանեք հարցերին։

Hola, me llamo Ana. Yo tengo once años y estudio en la escuela. Yo soy española pero vivo en Moscú. Tengo una familia muy grande. Mis padres se llaman Pablo y María. Mi padre tiene cuarenta y dos años, es médico y trabaja en el hospital. Mi madre tiene treinta y ocho años, ella es profesora de ruso y trabaja en la universidad. Yo tengo dos hermanos. Mi mayor hermano se llama Lucas, él tiene trece años y estudia en la escuela. El es muy inteligente, lee muchos libros. Mi menos hermano se llama Carlos, él solo tiene dos años, él es muy travieso y siempre llora mucho. Tengo también abuelos. Mis abuelos viven en España. Ellos viven en el pueblo y tienen muchos animales – vacas, ovejas, gallinas, un perro y un gato. Me gusta mucho mi familia.

Բարև, իմ անունը Աննա է։ Ես տասնմեկ տարեկան եմ սովորում եմ դպրոցում։ Ես իսպանացի եմ բայց ապրում եմ Մոսկվայում։ Ես ունեմ մեծ ընտանիք։ Իմ ծնողների անուններն են՝ Պաբլո և Մարիա։ Իմ հայրիկը քառասուներկու տարեկան է, նա բժիշկ է և աշխատում է հիվանդանոցում։ Իմ մայրիկը երեսունութ տարեկան է, նա ռուսերենի դասատու է և աշխատում է համալսարանում։ Եր ունեմ երկու եղբայր։ Իմ ավագ եղբայրի անունը Լուկաս է նա տասնըերեք տարեկան է և սովորում է դպրոցում։ Նա շատ խելացի է և կարդում է շատ գրքեր։ Իմ փոքր եղբոր անունը Կառլոս է, նա ընդամենը երկու տարեկան է él es muy travieso y siempre llora mucho։ Ես ունեմ նաև տատիկ և պապիկ։ Իմ պապիկն ու տատիկը ապրում են Իսպանիայում։ Նրանք ապրում են գյուղում, ունեն շատ կենդանիներ՝ կով, ոչխար, հավ, մի շուն և մի կատու։ Ես շատ եմ սիրում իմ ընտանիքը։

  1. ¿ Cuántos años tiene Ana?
    Ana se llama once anos.
  2. ¿ Dónde estudia Ana?
    Ana estudia en la escuela.
  3. ¿ De dónde es Ana?
    Ana vive Moscu.
  4. ¿ Cómo se llama el padre de Ana?
    Padre de Ana se llama Pablo.
  5. ¿ Cuántos años tiene la madre de Ana?
    Madre de Ana tiene treinta y ocho anos.
  6. ¿ Dónde trabaja la madre de Ana?
    Madre de Ana tarbaja en la universidad.
  7. ¿ Cuántos años tiene el hermano mayor de Ana?
    Mayor hermano de Ana tiene trese anos.
  8. ¿ Dónde viven los abuelos de Ana?
    Abuelos de Ana viven en Espania.
  9. ¿ Qué animales tienen los abuelos de Ana?
    Abuelos de Ana tienen sinco animales.

Կատարեք հետևյալ առաջադրանքները, էկրանը նկարեք և տեղադրեք ձեր բլոգում։

Վարժություն 1 ` Խառը բառեր

Վարժություն 2 ` տեղադրել Ser բայի ճիշտ ձևը

Վարժություն 3 ` դասավորել երկխոսության տողերը ճիշտ հերթականությամբ

Վարժություն 4 ` խոնարհել tener բայը

Վարժություն 5 ` տեղաշարժել բայը իրեն համապատասխան դաշտ՝ ըստ ճիշտ դեմքի վերջավորության

Короткоя сказка про новый год

Новогодние странности

Сегодня был новый год я обрадовался и пошел к маме поздравлять. Но входя в комнату удивился. Мама отсутствовала в комнате. Я сначало удивился но потом подумал что она пошла в магазин. Я немного позалипал в телефоне. И пошел делать уроки. Когда я закончил увидел что мама наряжает стол, ЧТО. Как она вошла в дом, ну ладно ОК. Я поздравил маму, она спросила зачем я её поздравляю. Я сказал С новым годом. Какой новый год, ответила мама, сейчас новый год, сказал я. Мама сказала что новый год уже давно прошёл. Я понял, что больше не буду сидеть в ютубе.

Նոյեմբերի ամփոփում

Սպիտակ Ջրաշուշանը
Գործնական քերականություն
Գոյականի հոլովները
Մայրը
Գոյական, գործնական քերականություն
Հատուկ գոյականներ
Գոյական անուն
Բառակապակցություններ
Գործնական քերականություն
Երեք առակ
Իմ պապիկները
Գործնական աշխատանքներ
Հոմանիշներ
Օ-Ո – ի ուղղագրություն
Իմ ինքնակենսագրություն
8

Հովհանես Թումանյան ինքնակենսագրություն

Մեր տոհմը Լոռու հին ազնվական տոհմերից մեկն է։ Իր մեջ ունի պահած շատ ավանդություններ։ Այդ ավանդություններից երևում է, որ նա եկվոր է, բայց պարզ չի՛, թե ո՛րտեղից։ Թե եկվոր է՛լ է, անհերքելի հիշատակարանները ցույց են տալիս, որ նա վաղուց է հաստատված Լոռու Դսեղ գյուղում։

Իմ հայրը, Տեր Թադեոսը, նույն գյուղի քահանան էր։ Ամենալավ և ամենամեծ բանը, որ ես ունեցել եմ կյանքում, այդ եղել է իմ հայրը։ Նա ազնիվ մարդ էր և ազնվական՝ բառի բովանդակ մտքով։ Չափազանց մարդասեր ու առատաձեռն, առակախոս ու զվարճաբան, սակայն միշտ ուներ մի խոր լրջություն։ Թեև քահանա, բայց նշանավոր հրացանաձիգ էր և ձի նստող։

Իսկ մայրս բոլորովին ուրիշ մարդ էր։ Երկու ծայրահեղորեն տարբեր արարածներ հանդիպել էին իրար։ Մայրս – Սոնան, որ նույն գյուղիցն էր, սարում աչքը բաց արած ու սարում մեծացած, մի կատարյալ սարի աղջիկ էր, ինչպես գյուղացիքն են ասում,— մի «գիժ պախրի կով»։ Նա չէր կարողանում համբերել հորս անփույթ ու շռայլող բնավորությանը, և գրեթե մշտական վեճի մեջ էին այդ երկու հոգին։ Ա՛յդ էր պատճառը, որ հայրս երբեմն թաքուն էր տեսնում իր գործը։ Շատ է պատահել, որ, մայրս տանից դուրս է գնացել թե չէ, ինձ կանգնեցրել է դռանը, որ հսկեմ, ինքը ցորենը լցրել, տվել մի որևէ պակասավոր գյուղացու կամ սարից իջած թուրքի շալակը։

Իրիկունները, երբ տուն էինք հավաքվում, մայրս անդադար խոսում էր օրվան անցածի կամ վաղվան հոգսերի մասին, իսկ հայրս, թինկը տված՝ ածում էր իր չոնգուրն ու երգում Քյորօղլին, Քյարամը կամ ո՛րևէ հոգևոր երգ։

Ահա այս ծնողներից ես ծնվել եմ 1869 թվի փետրվարի 7-ին։ Մանկությունս անց եմ կացրել մեր գյուղում ու սարերում։

Մի օր էլ մեր դռանը մայրս ճախարակ էր մանում, ես խաղում էի, մին էլ տեսանք, քոշերը հագին, երկար մազերով ու միրքով, երկաթե գավազանը չրխկացնելով, մի օտարական անցավ։

–Հասի՛ր, էդ կլեկչուն կա՛նչիր, ամանները տանք, կլեկի,– ասավ մայրս։ Խաղս թողեցի, ընկա ուստի ետևից կանչեցի։ Դուրս եկավ, որ կլեկչի չէ, այլ մեր ազգականի փեսա տիրացու Սհակն է։ Սկսեցի զրույց անել։ Տիրացուն խոսք բաց արավ իր գիտության մասին։

– Տիրա՛ցու ջան, բա ի՜նչ կլինի, մեր գեղումը մնաս, երեխանցը կարդացնես,– խնդրեց մայրս։

– Որ դուք համաձայնվեք, ինձ պահեք, ես էլ կմնամ, ի՜նչ պետք է ասեմ,– հայտնեց տիրացու Սհակը։

Գյուղումն էլ տրամադրություն կար, և, մի քանի օրից հետո, տիրացու Սհակը դարձավ Սհակ վարժապետ։ Մի օթախում հավաքվեցին մի խումբ երեխաներ, տղա ու աղջիկ շարվեցին երկար ու բարձր նստարանների վրա, եղավ ուսումնարան, և այստեղից սկսեցի ես իմ ուսումը։

Մեր Սհակ վարժապետը մեզ կառավարում էր «գաւազանաւ երկաթեաւ»։ Իր երկաթե գավազանը, որ հրացանի շամփուրի էր նման, երբեմն ծռում էր երեխաների մեջքին, ականջները «քոքհան» էր անում և մեծ կաղնենի քանոնով «շան լակոտների» ձեռների կաշին պլոկում։ Ես չե՛մ կարողանում մոռանալ մանկավարժական այդ տեռորը։

Վարժապետի առջև կանգնած երեխան սխալ էր անում թե չէ, սարսափից իրան կորցնում էր, այլևս անկարելի էր լինում նրանից բան հասկանալ, մեկը մյուսից հիմար բաներ էր դուրս տալի։ Այն ժամանակ կարմրատակում, սպառնալի, չուխի թևերը էտ ծալելով, տեղից կանգնում էր վարժապետը ու բռնում… Քիթ ու պռունկն արյունոտ երեխան, գալարվելով, բառաչում էր վարժապետի ոտների տակ, զանազան սրտաճմլիկ աղաչանքներ անելով, իսկ մենք, սփրթնած, թուքներս ցամաքած, նայում էինք ցրտահար ծտերի նման շարված մեր բարձր ու երկար նստարանների վրա։ Ջարդած երեխային վերցնում էին մեջտեղից։

– Արի՛,– դուրս էր կանչում վարժապետը հետևյալին…

Մի երեխայի ուսումնարան ղրկելիս հայրը խրատել էր, թե՝ «վարժապետն ի՛նչ որ կասի, դու էլ էն ասա»։ Եկավ։

Վարժապետն ասում է՝ «Ասա՛ այբ»։

Նա էլ կրկնում է՝ «Ասա այբ»։

– Տո շան զավակ, ես քեզ եմ ասում՝ «Ասա այբ»։

– Տո շան զավակ, ես քեզ եմ ասում՝ «Ասա այբ»։

Այս երեխայի բանը հենց սկզբից վատ գնաց, և այնքան ծեծ կերավ, որ մի քանի ժամանակից «ղաչաղ» ընկավ, տանիցն ու գեղիցը փախավ, հանդերումն էր ման գալի։ Բայց մեր Սհակ վարժապետի չարությունից չէր դա։ Այս տեսակ անաստված ծեծ այն ժամանակ ընդունված էր և սովորական բան էր մեր գյուղական ուսումնարաններում։ Գյուղացիներից էլ շատ քչերն էին բողոքում։ Այդ ծեծերից ես չկերա, որովհետև վարժապետը քաշվում էր հորիցս, բայց մանավանդ մորիցս էր վախենում։ Չմոռանամ, որ Սհակ վարժապետին սիրում էին մեր գյուղում և մինչև օրս հիշում են։

Տասը տարեկան, մեր գյուղից հեռացել եմ Ջալալօղլի, ուր մեծ և օրինակելի ուսումնարան կար, այդ ժամանակ Լոռում շատ հայտնի «Տիգրան վարժապետի» հսկողության տակ։ Այնտեղից էլ անցել եմ Թիֆլիս՝ Ներսիսյան դպրոց, որ չեմ ավարտել։

Շատ վաղ եմ սկսել ոտանավոր գրել։ 10—11տարեկան ժամանակս Լորիս-Մելիքովի վրա երգեր էին երգում ժողովրդի մեջ։ Այդ երգերին տներ էի ավելացնում և գրում էի զանազան ոտանավորներ–երգիծաբանական, հայրենասիրական և սիրային։ Սիրային ոտանավորներից մեկը, մի դեպքի պատճառով, տարածվեց ընկերներիս մեջ ու մնաց մինչև օրս։ Ահա՛ այդ ոտանավորը.

Հոգուս հատոր
Սըրտիս կըտոր,
Դասիս համար
Դու մի՛ հոգար,
Թե կան դասեր
Կա նաև սեր,
Եվ ի՜նչ զարմանք,
Իմ աղավնյակ,
Որ կենդանի
Մի պատանի
Սերը սըրտում
Դաս է սերտում:

Հարցեր և առաջադրանքներ:
1. Անծանոթ բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրիր:
2. Ըստ ստեղծագործության գրավոր պատմիր, թե Թումանյանի մանուկ ժամանակ ինչպես էին ապրում գյուղում:
Այն ժամանակ երբ Թումանյանը մանուկ էր գյուղում ապրում էին խիստ։ Դպրոցում հասարակ էր ուժեղ ծեծելը։ Եվ մարդիկ ապրում էին մեծ պաշտոն ունենալու հաշվին։
3. Այսպիսի ինքնակենսագրություն գրիր (պատմիր, թե ինչով ես նման ծնողներիդ յուրաքանչյուրին, ինչպես ես անցկացրել կյանքիդ նախադպրոցական շրջանը, ինչն է շատ ազդել քեզ վրա և այլն):
4. Տեքստում ընդգծիր հատուկ գոյականները: