Ածական անուն, գործնական աշխատանքներ

Տրված բառերով կամ նրանց բառակազմական հիմքերով կազմել նախածանցավոր և վերջածանցավոր ածականներ:
Նուրբ, ողբալ, քաղաք, կարմիր, ուժ, հուր, թախիծ, աղետ, բույր, փառք, պողպատ, ածել, հարմար, արևմուտք, վախ, մեղմ, համ, վճար, պոչ, վստահել, լեզու, գրավել, զրնգալ, ձև:

Նրբիկ, ողբալի, քաղաքական, կարմրավոր, ուժային, անհուր, թախծոտ, աղետալի, բուրավետ, փառավոր, պողպատյա, ածական, անհարմար, արևմտյան, վախկոտ, մեղմիկ, անհամ, անվճար, պոչատ, վստահելի, լեզվային, գրավիչ, զրնգուն, ձևավոր։

Հետևյալ բառակապակցություններից կազմել ածականներ և դրանք գործածել գոյականի հետ:
Վեճ հարուցող – վիճահարույց թեմա
հյուրին մեծարող – հյուրամեծար մայրիկ
միշտ բխող – մշտաբուխ հրաբուխ
սիրտ կեղեքող – սրտակեղեք լուր
լուրջ մտածող – լրջմիտ դասատու
բույնն ավերված – բնավեր ծիտ
աշխարհով մեկ սփռված – աշխարհասփյուռ վիրուս
նոր տնկված – նորատունկ ծառ
զարդերով նախշված – նախշազարդ տոնածառ
երկնքի մեջ մխրճված – երկնամուխ շենք

Լրացնել  հետևյալ առածների ածականները` դրանք ընտրելով տրվածներից:
Ծանր, պաղ, լավ, սև, անպտուղ, անուշ, զորավոր, շիտակ, արդար, լավ, ոսկե:

Լեզու կա անուշ է, լեզու կա` լեղի:
Արդար յուղը ջրի տակ չի մնա:
Սպիտակ փողը սև օրվա համար է:
Խելքը ոսկե թագ է, ամեն մարդու գլխին չի լինում:
Անպտուղ ծառին քար գցող չի լինի:
Հեռավոր սուրբը զորավոր կլինի:
Ծանր քարը իր տեղում կմնա։
Լավ աղջիկը յոթ տղա արժե:
շիտակ խոսքը հանաքով կասեն:
Լավ հնձվորը դաշտում էլ կհնձի, սարում էլ:
Պաղ ապուր, շան կերակուր:

Հետևյալ առածների մեջ լրացնել հականիշ ածականները:
Ջահելի աչքով աղջիկ առ, ահելի աչքով` ձի:
Գիտունի հետ քար քաշիր, անգետի հետ փլավ մի կեր:
Ծամը երկար, խելքը`կարճ:
Թոկի երկարն է լավ , խոսքի` կարճը:
Գիժը մի քար գցեց ծովը, հազար խելոք չկարողացան հանել:
Խոսքը մեծին, ջուրը` փոքրին:
Փորձված թանը անփորձ  մածունից լավ է:
Սև սիրտ, սպիտակ ատամ:
Մինչև հաստտը բարակի, բարակի հոգին դուրս կգա:
Թանկից էժան չկա:

Պարապմունք 53

1.GEOGEBRA ծրագրի ուսումնասիրություն:
2. Կոորդիանատային համակարգում հերթով նշիր այս կետերը, հերթականությամբ միացրու հատվածներով, ինչ պատկեր կստանաս:

(4;-3)(2;-3),(2;-2)(4;-2)(4;-1),(3;1)(2;1)(1;2)(0;0)(-3;2).(-4;5),
(0;8),(2;7),(6;7),(8;8),(10;6),(10;2),(7;0),(6;2),(6;-2),(5;-3),(4;-3),
(4;-5),(3;-9),(0;-8),(1;-5),(1;-4),(0;-4),(0;-9),(-3;-9),(-3;-3),(-7;-3),(-7;-7),
(-8;-7),(-8;-8),(-11;-8),(-10;-4),(-11;-1),(-14;-3),(-12;-1),(-11;2),(-8;4),(-4;5):

Փիղ


3. Ստեղծագործական աշխատանք: Հետևելով նախորդ առաջադրանքներին, Ինքդ հորինիր այնպիսի կետերի հերթականություն, որոնք կոորդինատային համակարգում միացնելով հատվածներով,  կստացվի ինչ որ հետաքրքիր պատկեր: Աշխատանքդ ուղարկիր ինձ՝ l.hakobyan@mskh.am: Լավագույն աշխատանքը կտեղադրեմ կայքում, սիրով սպասում եմ:

(-2;-2), (-2;3), (2;3), (2;-2), (3;-2), (3;0), (2;0), (2;-2), (1;0), (-1;0)
(-2;-2), (-3;-2), (-3;0), (-2;0), (-2;2), (-1;3), (1;3), (2;2):
Պայուսակ