Պարապմունք 54 Նախագիծ- Կոորդիանատային համակարգ

Աշխատանքի կատարման Ժամկետը՝ դեկտեմբերի 20-24

Սիրելի սովորող, բլոգում նոր գրություն բացիր, վերնագիրը գրիր՝
Նախագիծ՝ Կոորդիանատային համակարգ

Ի՞նչ գիտես կոորդիանատային համակարգի մասին, կարող ես օգտվել այս հղումից կամ այլ աղբյուրներից:

Առաջադրանքներ:
Կոորդիանատային համակարգում հերթականությամբ  նշի՛ր այս կետերը,  միացնելով  հատվածներով, ինչ պատկեր կստանաս:


№ 1

(3;3); (0;3); (-3;2); (-5;2); (-7;4); (-8;3); (-7;1); (-8;-1); (-7;-2); (-5;0); (-1;-2); (0;-4); (2;-4); (3;-2); (5;-2); (7;0); (5;2); (3;3); (2;4); (-3;4); (-4;2);
աչք՝ (5;0).

ձուկ, շնաձուկ, կետկորդինատներից

 № 2
(3;0); (1;2); (-1;2); (3;5); (1;7); (-3;6); (-5;7); (-3;4); (-6;3); (-3;3); (-5;2); (-5;-2); (-2;-3); (-4;-4); (1;-4); (3;-3); (6;1); (3;0);
աչք (-1;5). 

Բադիկ կորդինատներից

 № 3
(1;7); (0;10); (-1;11); (-2;10); (0;7); (-2;5); (-7;3); (-8;0); 

(-9;1); (-9;0); (-7;-2); (-2;-2); (-3;-1); (-4;-1); (-1;3); (0;-2); 

(1;-2); (0;0); (0;3); (1;4); (2;4); (3;5); (2;6); (1;9); (0;10);
աչք (1;6). 

Նապաստակ կորդինատներից

№ 4

(1;-4); (1;-6); (-4;-6); (-3;-5); (-1;-5); (-3;-4); (-3;-3); 

(-1;-1); (-1;0); (-3;0); (-3;-1); (-4;-1); (-4;0); (-3;1); (-1;1);

 (-1;2); (-3;3); (-1;4); (0;6); (1;4); (1;2); (3;4); (6;5); (9;2); (9;0); 

(9;-4); (6;-4); (5;-1); (4;-1); (1;-4);   
աչք (-1;3). 

Սկյուռիկ կորդինատներից

№ 5

(7;-2); (7;-3); (5;-3); (5;-4); (1;-4); (1;-5); (-7;-5); (-8;-3);(-10;-3);

 (-11;-4); (-11;-5); (-6;-7); (-4;-9); (-4;-11); (-12;-11);  (-15;-6);

 (-15;-2); (-12;-1); (-10;-1); (-10;1); (-6;3); (2;3); (3;4); (5;4); (6;5); (6;4); (7;5); (7;4); (8;2); (8;1); (4;-1); (4;-2); (7;-2);   
աչք՝  (6;2). 

Կատու կորդինատներից

№ 6
(5;1), (6;2), (6;3), (5;6), (4;7), (5;8), (6;8), (8;9), (9;9), (7;8), (9;8), (6;7), (7;6), (9;6), (11;5), (12;3), (12;2), (13;3), (12;1), (7;1), (8;2), (9;2), (8;3), (6;1), (5;1) և  (5;7)։

Նապաստակ կորդինատներից 2


№7.
(4;-4), (4;-6), (8,5;-7,5), (9;-7), (9;-6), (9,5;-5), (9,5;-3,5), (10;-3), (9,5;-2,5), (4;5), (3;6), (2;6), (0;5),(-3;5), (-7;3), (-9;-1), (-8;-5), (-8;-7), (-4,5;-8), (-4,5;-7), (-5;-6,5), (-5;-6), (-4,5;-5), (-4;-5), (-4;-7), (-1;-7),(-1;-6), (-2;-6), (-1;-4), (1;-8), (3;-8), (3;-7), (2;-7), (2;-6), (3;-5), (3;-6), (5;-7),(7;-7),
Ականջ՝ (6;-4), (6;-3), (7;-2,5), (7,5;-3),
Աչք՝ (8;-6)

Չգիտեմ ինչ կորդինատներից


№8
(3; 0), (1; 2), (-1; 2), (3; 5), (1; 8), (-3; 7), (-5; 8), (-3; 4), (-6; 3), (-3; 3), (-5; 2),(-5; -2), (-2;-3), (-4; -4), (1; -4), (3; -3), (6; 1), (3; 0) և (-1; 5)․

Բադիկ կորդինատներից 2

Սա շատ նման է №2 – ին, բայց ներքևի մասերը տարբեր են

№9
(-5; 4), (-7; 4), (-9; 6), (-11; 6), (-12; 5), (-14; 5), (-12; 4), (-14; 3), (-12; 3), (-11; 2), (-10; 2),(-9; 1), (-9; 0), (-8; -2), (0; -3), (3; -2), (19; -2), (4; 0), (19; 4), (4; 2), (2; 3), (6; 9), (10; 11),  (3; 11), (1; 10), (-5; 4),
Աչք՝ (-10,5; 4,5)․

Ծիծեռնակ կորդինատներից


№10. Տեղադրիր փղի նկարը /նախորդ դասից/

(4;-3)(2;-3),(2;-2)(4;-2)(4;-1),(3;1)(2;1)(1;2)(0;0)(-3;2).(-4;5),
(0;8),(2;7),(6;7),(8;8),(10;6),(10;2),(7;0),(6;2),(6;-2),(5;-3),(4;-3),
(4;-5),(3;-9),(0;-8),(1;-5),(1;-4),(0;-4),(0;-9),(-3;-9),(-3;-3),(-7;-3),(-7;-7),
(-8;-7),(-8;-8),(-11;-8),(-10;-4),(-11;-1),(-14;-3),(-12;-1),(-11;2),(-8;4),(-4;5):

Փիղ կորդինատներից

Ստեղծագործական աշխատանք:
GEOGEBRA ծրագրով, նկարիր որևէ  պատկեր, հետո բլոգում  հերթականությամբ  նշիր այդ  կետերի կոորդինատները, փոխանցիր ընկերոջդ, թող կգուշակի ստացված պատկերը:

(1;-1), (1;-3), (-1;-3), (-1;-1), (4;-1), (2;1), (4;2), (2;3), (3;4), (0;6), (-3;4), (-2;3), (-4;2), (-2;1), (-4;-1), (-1;-1):

Լեգենդ տոնածառի մասին

Տոնածառի ծագման մասին շատ լեգենդներ կան: Դրանցից մեկն անգլիացի վանական Ս. Բոնիֆացիուսի մասին է, ով քրիստոնեական հավատը տարածել է Ֆրանսիայում և Գերմանիայում: Մի օր շրջելիս նա հանդիպում է հեթանոսների մի խմբի, ովքեր շրջապատած մի հսկա կաղնի` պատրաստվում էին մի մանկան զոհաբերել Թոր աստծուն: Զոհաբերությունը կանխելու և մանկանը փրկելու նպատակով Բոնիֆացիուսը բռունցքի հուժկու հարվածով տապալում է ծառը, որի տեղում իսկույն աճում է մի փոքրիկ եղևնի: Սուրբը հեթանոսներին հայտնում է, թե այդ փոքրիկ եղևնին Կենաց Ծառն է և խորհրդանշում է Քրիստոսի հավիտենական կյանքը:


Ըստ մեկ այլ լեգենդի` բողոքականության հիմնադիր Մարթին Լյութերը Ս. Ծննդյան տոնի նախօրեին անտառում քայլելիս դիտում և զմայլվում էր երկնքի միլիոնավոր աստղերով, որոնք փայլփլում էին մշտադալար ծաղերի սաղարթների միջից: Տարվելով այդ տեսարանով` նա կտրում է մի փոքրիկ եղևնի և տանում իր ընտանիքին: Անտառում իր տեսած աստղափայլը վերստեղծելու նպատակով նա եղևնու բոլոր ճյուղերին մոմեր է դնում:


Մեկ այլ լեգենդ էլ պատմում է մի աղքատ անտառապահի մասին, ով շատ վաղուց Ս. Ծննդյան տոնի նախօրեին հանդիպում է մի կորած և քաղցած մանկան: Չնայած իր ծայրահեղ աղքատ լինելուն` անտառապահը մանկանն ապահովում է կերակուրով և օթևանով: Առավոտյան արթնանալով` նա իր դռան մոտ տեսնում է մի գեղեցիկ ու շքեղ տոնածառ: Քաղցած մանուկն իրականում ծպտյալ Քրիստոսն էր: Նա էր դրել տոնածառը` որպես բարի մարդուն փախհատուցում` իր բարեգործության համար:


Կա նաև այն լեգենդը, թե տոնածառը կարող է լինել «Դրախտի ներկայացում»-ը: Միջնադարում մարդկանց մեծամասնությունը գրագետ չէր և չէր կարող կարդալ, և ներկայացումները վերածվում էին Եվրոպայում Աստվածաշնչի ուսուցման դասերի: «Դրախտի ներկայացում»-ը, որում պատմվում էր մարդու արարման և Ադամի ու Եվայի` Եդեմի պարտեզից արտաքսման մասին, բեմադրվում էր ամեն տարի ձմռանը` դեկտեմբերի 24-ին: Քանի որ ներկայացման համար պետք էր խնձորենի, իսկ ձմռանն էլ խնձորենին բերք չի տալիս, հարկ եղավ խնձորենին փոխարինել մշտադալար ծառերով և դրանք զարդարել խնձորներով:


Գերմանիայից ծագող մեկ այլ լեգենդ էլ կա սարդերի և սարդոստայնի մասին: Վաղ անցյալում ընտանիքը թույլ էր տալիս, որ իրենց ընտանի կենդանիները Ս. Ծննդյան տոնի նախօրեին մտնեին տուն և տեսնեին տոնածառը: Քանի որ մանուկ Հիսուսը ծնվեց ախոռի մսուրում, մարդիկ մտածում էին, որ կենդանիները ևս պետք է մասնակցեն Ս. Ծննդյան տոնակատարությանը: Սակայն սարդերին թույլ չէին տալիս մտնել տուն, քանի որ տանտիրուհիներին դուր չէր գալիս նրանց` ամենուր հյուսած ոստայնը: Իհարկե, սարդերը դրա համար շատ տխուր էին և մի տարի էլ այդ մասին բողոքեցին Քրիստոսին: Նա խղճաց սարդերին և որոշեց ուշ գիշերը նրանց ներս թողնել` տեսնելու տոնածառը: Սարդերին տոնածառը շատ դուր եկավ, և նրանք ողջ գիշերը պտտվեցին նրա ճյուղերի մեջ` հյուսելով իրենց ոստայնը: Ս. Ծննդյան տոնի առավոտյան տանտիրուհիները տեսան սարդերի արարքը, սակայն զայրանալու փոխարեն հիացան, որովհետև մանուկ Հիսուսը նրանց հյուսած սարդոստայնը վերածել էր շողշողուն փայլազարդերի:

Դեկտեբերի 20 – 24 Տնային 1

1. Որտեղի՞ց է առաջացել «էլեկտրական» բառը:
«Էլեկտրիկ» բառը առաջացել է հունարեն «էլեկտրոն» բառից, որը նշանակում է «սաթե» (բրածո խեժ, նկ. 1):
2. Ներկայացրե՛ք էլեկտրական երեւույթների օրինակներ:
Օրինակ՝ երբ ռեզինե քանոնը շփենք բուրդի կամ մորթիի հետ և մոտեցնենք նույն ձև արած ուրիշ ռեզինե քանոն, կտեսնենք, որ երկուսն էլ իրար վանում են։
3. Ո՞ր լիցքն են անվանում դրական, ո՞րը` բացասական:
Դրական էլեկտրական լիցքեր կոչվում են թղթով կամ մետաքսով շփված ապակին, իսկ բացասական էլեկտրական լիցքեր կոչվում են բրթով կամ մորթիով շփված ճկազանգվածը։
4. Ինչպե՞ս են փոխազդում նույն նշանի լիցքերը, հակառակ նշանի լիցքերը:
Նույն նշանի լիցքերը իրար վանում են, իսկ տարբեր նշանի լիցքերը ձգում։
5. Միմյանց հետ շփվելիս միայն մի՞ մարմինն է էլեկտրականանում, թե՞երկուսն էլ:
Միմյանց հետ շփվելիս երկու մարմնն էլ էլեկրականանում են։

Աշխատանքների գնահատում

  1. Քանի՞ աշխատանք է կատարված և տեղադրված բլոգի Մաթեմատիկա առանց բանաձևերի/Մաթեմատիկա և երևակայություն բաժնում։
    4 նյութ
  2. Ո՞ր նախագծերին ես մասնակցել․ թվարկել անվանումներով։
    Շիրակացու օրեր
    Նվեր կրթահամալիրին և իմ խնդիրները
    Իմ կազմած խնդիրները
  3. Տեղադրիր առարկայի շրջանակներում կատարածդ աշխատանքների/ նախագծերի հղւմները։
    Շիրակացու օրեր
    Նվեր կրթահամալիրին և իմ խնդիրները
    Իմ Կազմած խնդիրները
  4. Ո՞ր նախագծերին չես մասնակցել, որո՞նք են բաց թողումներդ։
    Չեմ կատարել Հոկտեմբերի ֆլեշմոբը
  5. Ի՞նչ ժամկետում ես պատկերացնում և պատրաստվում կատարել բաց թողնված աշխատանքները, լրացնել բաց թողնված նախագծերը։
    Ես կկատարեմ իմ չկատարած աշխատանքը, մոտավորապես մի քանի օրում։
  6. Ի՞նչ մաթեմատիկական թեմայով ես ցանկանում տեսնել հաջորդ նախագիծը։
    Կուզեի նախագիծը լիներ կորդինատային համակարգի մասին։
  7. Ինչպիսի՞ն կլինի քո մասնակցությունը հաջորդ նախագծին։
    Եթե հաջորդ նախագիծը լինի իմ առաջարկածը ինձ թվում է լավ։
  8. Ինչպե՞ս կգնահատես առարկայի շրջանակներում մինչ այժմ կատարածդ աշխատանքը
    7 – 8

Շիրակացու օրեր

Խնդիր 1․ Իմ հորից ես լսեցի, թե պարսիկների դեմ հայոց պատերազմի ժամանակ Զորաց Կամսարյանը մեծ քաջագործություններ էր գործում․ իբր թե մեկ ամսվա ընթացքում երեք անգամ հարձակվելով պարսկական զորքի վրա՝ առաջին անգամ կոտորեց զորքի կեսը, հետապնդելով՝ երկրորդ անգամ կոտորեց քառորդ մասը, երրորդ անգամ՝ տասնմեկերորդը, մնացածները փախուստի մատնված ՝ Նախիջևան մտան, թվով 280: Այդ մնացածներով մենք պետք է իմանանք, թե ջարդից առաջ որքա՞ն էին։

Լուծում
1/2+1/4+1/11=37/44
44/44-37/44=7/44
280:7×44=1760
Պատ․՝ 1760

Խնդիր2. Իմ մերձավոր մարդկանցից մեկը Մեկնելով Բահլ՝ շահաբեր գնով մարգարիտ ձեռք բերեց։ Տուն վերադառնալիս, հասնելով Գանձակ, նա իր գնած մարգարիտի կեսը վաճառեց հատը 50 դրամով։ Գալով Նախիջևան՝ վաճառեց նրա քառորդ մասը, հատը 70 դրամով, ապա հասնելով Դվին՝ վաճառեց նաև այդ մարգարիտի 1/12 մասը՝ հատը 50 դրամով։ Երբ նա եկավ մեզ մոտ՝ Շիրակ, նրա մոտ մնացել էր ընդամենը 24 հատ մարգարիտ։ Արդ, այդ մնացածով իմացի՛ր, թե ընդամենը քանի մարգարիտ էր գնել նա և քանի՞ դրամ էր ստացել վաճառած մարգարիտներից։
Լոծում
1/2+1/4+1/12=5/6
24×6=144 հատ մարգարիտ
144:12×50=600 դր
144:4×70=2520 դր
144:2×50=3600 դր
600+2520+3600=6720 դր
Պատ․՝ 144 մարգարիտ, ստացավ 6720 դր

Խնդիր3. Ես իմ ուսուցչից լսեցի, թե գողերը, մտնելով Մարկիանոսի գանձարանը, գանձի կեսը և 1/4-ը գողացան։ Գանձապահները ներս մտնելով՝ գտան 421 կենդինար( 1 կենդինարը հավասար է 7200 դահեկանի) և 3600 դահեկան։ Արդ իմացի՛ր, թե ամբողջ գանձը որքա՞ն էր։
Լուծում
1/2 +1/4 = 3/4
4/4-3/4=1/4
421(1/2) x 4 = 1686
Պատ․՝ 1686 կենդինար

Տոնածառի պատմությունից

Այսօր Ամանորի անբաժան մասն է կազմում եղևնին։ Դեռ հազարամյակներ առաջ աշխարհի շատ ժողովուրդներ ծառի ճյուղեր էին զարդարում տարբեր տոների ու ծիսակատարությունների ժամանակ։

Սակայն դրանք որևէ աղերս չունեն Նոր տարվա հետ։ Ամանորյա տոնածառի ծնունդը կապված է գերմանական Ռեֆորմացիայի առաջնորդ Մարտին Լյութերի անվան հետ։ Համաձայն ավանդույթի ՝ նա ճրագալույցի երեկոյան տուն գնալիս հոգնած նստում է ճամփեզրի եղևնու տակ և հիանում նրա գեղեցկությամբ։ Եղևնու ճյուղերի արանքից կայծկլտում էին գիշերային աստղերը։ Այդ գեղեցկությամբ տպավորված ՝ Մարտին Լյութերն իր տանը զարդարում է առաջին եղևնին։

Տոնածառի գլխի աստղը խորհրդանշում է Բեթհեղեմյան աստղը, որ առաջնորդել է մոգերին դեպի Քրիստոսի ծննդյան վայրը։ Իսկ տոնածառի խաղալիքներին նախկինում փոխարինել են զանազան մրգերը, որ Գերմանիայի բնակիչները կախել են տանը դրած տոնածառից։ Առաջին ապակե խաղալիքներն ի հայտ են եկել XVI դարում, Սաքսոնիայում։

Իսկ առաջին մեծաքանակ արտադրությունը եղել է ավելի ուշ ՝ XIX դարում, դարձյալ Սաքսոնիայում։
Հետաքրքիր ու գեղեցիկ ավանդույթ կա կապված դրասանգների հետ, համաձայն որի ՝ մի ծեր, բազմազավակ մի կին միջոցներ չուներ զարդարելու տոնածառը, և օգնություն է խնդրում աստծուց։ Աստված կարգադրում է սարդերին գիշերվա ընթացքում դրասանգներ գործել տոնածառի վրա։

Հայ իրականության մեջ տոնածառ, որպես այդպիսին, չի եղել, բայց հին հայերը ունեցել են ծառերի պաշտամունք։ Հիմա էլ ծիսա վայրերում զարդարվող ,,ցանկությունների ծառերը,, հայոց հին ,,տոնածառերի,, մնացուկներն են։

Հնուց ի վեր հայերը եղևնու փոխարեն Ամանորին զարդարել են ձիթապտղի կամ խնկի ծառը, ընդ որում ՝ զարդերը եղել են բնության պարգևներ և բացարձակապես ՝ բնական։
Նոր տարվա երեկոյան ձիթենու համեմատաբար հաստ ճյուղը խրել են նախապես թխված մեծ հացի կամ բաղարջի մեջ։ Այդ ճյուղը Կաղանդի ծառ է կոչվում։

Տան անդամները նախ ընկուզեղենով զարդարում էին ճյուղը, այնուհետև տանտերը ճյուղը տանում էր եկեղեցի, քահանային օրհնել տալիս, հետ բերում տուն և ամրացնում գերանին։ Տոնածառի խաղալիքները հասկերից, ընկույզներից (թվով յոթ) պատրաստված զարդարանքներ էին, որոնց վրա կախվում էին չարխափաններ, ինչպես նաև ՝ մարդակերպ և կենդանակերպ թխվածքներ։

Նոր Տարվա ծառը զարդարում էին խնձորով, որը խորհրդանշում է պտղաբերություն, ցորենի հասկերով ՝ ի նշան առատության, ինչպես նաև լոբու պատիճներով, որոնք ավանդաբար խորհրդանշում են ընտանիքի ամրությունը, նաև ՝  մրգերով, կոպեկներով, փշերով ՝ ուղղված չարի դեմ, փոքրիկ քսակներով ՝ որպես առատության ու լիության խորհրդանիշ։

Կենաց ծառի կողքին կար ևս մեկ, սակայն ավելի փոքր ծառ, որի վրա մոմեր էին դրվում։ Այդ ծառը կոչվում է չաթալ ծառ։ Այն պարտադիր ամեն տարի Կենաց ծառի կողքին պետք է դրված լիներ։ Չաթալ ծառի վրա ընտանիքի յուրաքանչյուր անդամ պետք է իր համար մոմ վառեր։

Սուրբ Ծննդյան ծառի ամենահայտնի լեգենդը

imagesԵրկրի վրա իջավ խորհրդավոր սուրբ գիշերը` մեծ ուրախություն պարգևելով մարդկանց: Բեթղեհեմի լքված քարայրերից մեկում ծնվեց աշխարհի Փրկիչը: Ականջ դնելով հրեշտակների երգեցողությանը` հովիվները փառաբանում և երախտագիտություն էին հայտնում Աստծուն, հետևելով ուղեցույց աստղին` մոգերը հեռավոր արևելքից շտապում էին` խոնարհվելու Աստվածային Մանկանը: Ոչ միայն մարդիկ, այլև քարայրը շրջապատող ծառերն ու ծաղիկներն էին յուրովի մասնակցում մեծ խորհրդին: Նրանք ուրախ տարուբերվում էին` ասես խոնարհվելով Օրհնյալ Մանկանը: Բոլորն էլ ցանկանում էին տեսնել նորածին Փրկչին. ծառերն ու թփերը տարածում էին իրենց ճյուղերը, ծաղիկները` բարձրացնում գլուխները` ջանալով տեսնել քարայրի ներսը:
Բոլորից երջանիկ էին քարայրի մուտքի մոտ կանգուն երեք ծառերը, նրանց լավ տեսանելի էր մսուրը և այնտեղ պառկած Մանուկը` շրջապատված հրեշտակների դասով: Այդ ծառերն էին` սլացիկ արմավենին, հրաշալի բուրող ձիթենին և համեստ, կանաչ եղևնին: Եվ ահա լսվեց հետևյալ խոսակցությունը.
— Գնանք մենք էլ խոնարհվենք Աստվածային Մանկանը և նրան մատուցենք մեր նվերները, — ասաց ձիթենին` դիմելով արմավենուն:
— Ինձ էլ տարեք ձեզ հետ, — ամաչկոտ ասաց համեստ եղևնին:
— Ո՞ւր` մեզ հետ, — արհամարհանքով նայելով նրան` հպարտորեն ասաց արմավենին:
— Իսկ դու ի՞նչ նվեր կարող ես տալ Աստվածային Մանկանը, — ավելացրեց ձիթենին: — Դու ի՞նչ ունես. միայն ծակող ասեղներ և զզվելի կպչուն խեժ:
Լռեց խեղճ եղևնին և հնազանդորեն ետ քաշվեց` չհամարձակվելով մտնել քարայր:
Սակայն հրեշտակը լսեց ծառերի խոսակցությունը, տեսավ թե արմավենու և ձիթենու հպարտությունն ու գոռոզությունը, թե եղևնու համեստությունը: Հրեշտակը խղճաց եղևնուն և կամեցավ օգնել նրան:
Փարթամ արմավենին խոնարհվեց Մանկանը և Նրան տվեց իր շքեղ պսակի լավագույն տերևը.
— Թող այն Քեզ զովություն պարգևի շոգ օրերին, — ասաց նա:
Իսկ ձիթենին խոնարհեց իր ճյուղերն ու հոտավետ յուղ կաթեցրեց, և ամբողջ քարայրը լցվեց անուշ բույրով:
Եղևնին հետևում էր նրանց տխուր, սակայն` առանց նախանձի:
«Նրանք իրավացի են, ինչպե՞ս կարող եմ համեմատվել նրանց հետ: Ես այնքան խեղճ եմ, չնչին, արդյո՞ք արժանի եմ մոտենալու Աստվածային Մանկանը», — մտածում էր նա:
Սակայն հրեշտակն ասաց նրան.
— Քո համեստությամբ ինքդ քեզ նվաստացնում ես, սիրելի եղևնի, սակայն ես քեզ կմեծարեմ և քույրերիցդ ավելի լավ կզարդարեմ:
Եվ հրեշտակը երկնքին նայեց, մութ երկինքը փայլեց պայծառ աստղերով: Հրեշտակը նշան արեց, և աստղերը մեկը մյուսի ետևից սկսեցին թափվել ցած, ուղիղ եղեևնու կանաչ ճյուղերի վրա, և շուտով եղևնին փայլեց վառ կրակներով: Իսկ երբ Աստվածային Մանուկն արթնացավ, Նրա ուշադրությունը գրավեցին ոչ թե քարայրի սքանչելի բույրը և արմավենու շքեղ հովհարը, այլ փայլփլուն եղևնին: Մանուկը նայեց եղևնուն, ժպտաց և թաթիկները մեկնեց դեպի եղևնին: Հրճվեց եղևնին, սակայն չհպարտացավ, չմեծամտացավ և իր ողջ փայլով ջանաց լուսավորել ստվերում կանգնած ձիթենուն և արմավենուն: Չարին նա պատասխանեց բարով: Իսկ հրեշտակը տեսավ դա և ասաց.
— Սիրելի եղևնի, դու բարի ես, և դրա համար էլ կպարգևատրվես: Ամեն տարի այդ նույն ժամանակ դու կզարդարվես լույսերի փայլով, և թե երեխաները, թե մանուկները կուրախանան` նայելով քեզ: Եվ դու, համեստ, կանաչ եղևնի, այսուհետև կդառնաս Սբ. Ծննդյան ուրախ տոնի խորհրդանիշը:
Աղբյուրը