Ածական, գործնական աշխատանքներ

1.Ընդգծել ածականները։

Այս գետի ափին, այս ուռենու տակ
Իմ մանկությունն է անցել երազուն,
Խաղացել է նա գետում այս հստակ,
Ոսկի է փնտրել այս տաք ավազում։
Նա թառել է այս ծառերին դալար,
Երկյուղով մտել այրերը այս մութ
Ու կածաններում այս օձագալար
Թափառել է նա մինչև մայրամուտ։
Եվ իր ծիծաղի ալիքներն է ջինջ
Տվել նա մի օր ջրերին այս խենթ,
Որ ուրախ երգով տարել ամեն ինչ
Ու, սակայն, ոչինչ չեն բերել էլ ետ։

2.Գտնե՛լ այն ածականները, որոնց գերադրական աստիճանը
–գույն մասնիկով չի կազմվում։
Բարձր, մեծ, տաքնվազթանկ, լավ, ուժեղ, ազնիվզվարթ, խոշոր, հին,
բարակ, կոշտ, ուրախ, նոր, քաղցր։

տաք, թանկ, ազնիվ, զվարթ, բարակ, ուրախ, քաղցրագույն։

3. Գրե՛լ տրված գոյականներից յուրաքանչյուրին բնորոշող
երեք ածական։
Նկար- գեղեցիկ, տգեղ, հիշվող

այգի- կանաչ, մաքուր, հանգիստ

ծաղիկ- բուրավետ, միագույն, փոքր

գիրք- հաստ, ծանր, իմաստուն

գորգ- ձեռագործ, երկար, նաղշազարդ

երկիր- մեծ, հռչակավոր, ուժեղ


4.Տրվածներից որն է ածական:
Մոխիր
Դողդոջուն
Դողդոջյուն

Հոտավետ
Գեղջուկ
Պատճառ

Սանդուղք
Ժայռափոր
Տնակ

5.Ըստ կազմության` տրված ածականները բաժանի՛ր չորս խմբի:
Ալեծուփ, մեծ, ուժեղ, հոտավետ, հորդառատ, առևտրական, հոդային, ոսկեհուռ, խոշոր, սիրելի, միջմոլորակային, ահեղամռունչ, համեստ, մարդամոտ:

Պարզ – մեծ, խոշոր, համեստ
Ածանցավոր – ուժեղ, հոտավետ, հոդային, սիրելի
Բարդ – ալեծուփ, հորդառատ, ոսկեհուռ, ահեղամռունչ, մարդամոտ
Բարդածանցավոր – արևտրական, միջմոլորակային

6.Ա խմբի գոյականներից ածականներ ստացի՛ր Բ խմբի ածականակերտ ածանցների միջոցով:

Ա. Տուն, իմաստ, գույն, ոսկի, երկաթ, համ:
Բ. Ան, դժ, յա, ատ, եղեն, եղ:
Ան – անտուն, անիմաստ, անգույն, անհամ
Դժ – դժգոույն
Յա – ոսկյա, երկաթյա
Ատ – գունատ
Եղեն – ոսկեղեն, երկաթեղեն
Եղ – գունեղ, համեղ

7.Տրված բայերից ածականներ կազմի՛ր և ընդգծի՛ր  ածականակերտ ածանցները:

Վստահել, համակրել, բացատրել, դյութել, գրավել, հուզել, բարկանալ, վախենալ, ամաչել, պարծենալ:

Վստահող, համակրելի, բացատրվող, դյութազուն, գրավելի, հուզելի, բարկանալի, վախենալի, ամաչկոտ, պարծենալի։

8.Տրված բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր ածականներով  և ընդգծի՛ր ածականակերտ ածանցները:

Յոթ գյուխ ունեցոդ, երկու երես ունեցող, երկու փող ունեցող, եռանդով օժտված, շատ բուրդ ունեցոդ, գույն ունեցող, թևեր ունեցող, մեծ ուժ ունեցող, երեք տարի (ամ) տևող, տասը տարեկան:

Յոթգլխանի, երկերեսանի, երկփողանի, եռանդուն, բրդոտ, գունավոր, թևավոր, ուժեղ, եռամյա, տասնամյա։

9.Կետերը փոխարինի՛ր ածականակերտ ածանցներով:

Անկենդան, դժկամ, չխոսկան, հայրենի, կիսվող, փառավոր, վայրենի, աղի, արևելյան, երևանյան, ընկերական, կծու, ազդող, թրթռացող, հնչուն, շաչուն, խոհել, դողդոջուն:

Ածական անուն

Ածականը առարկայի հատկանիշ ցույց տվող բառն է:  Պատասխանում է ինչպիսի՞որպիսի՞ո՞ր հարցերին։

Ածականները բաժանվում են երկու խմբի` որակական և հարաբերական:

Որակական ածականները ցույց են տալիս  այնպիսի հատկանիշ, որը հատուկ է տվյալ առարկային` գեղեցիկ նկար, կապույտ  երկինք, տաք  օր:

Որակական ածականներն ունեն համեմատության աստիճաններ. դրանք են՝ դրականբաղդատականգերադրական:

Դրական աստիճանը ածականի ուղիղ ձևն է, որը ցույց է տալիս առարկայի հատկանիշը առանց համեմատելու այլ առարկաների հետ։

Օրինակ՝  մեծ  տուն, խոշոր քաղաք։

Բաղդատական աստիճանը ցույց է տալիս առարկայի հատկանիշի ավել կամ պակաս լինելը նույն հատկանիշի նկատմամբ։

Կազմվում է ածականի դրական աստիճանին ավելացնելով ավելի, նվազ կամ պակաս բառերը:

Օրինակ՝ ավելի մեծ տուն, ավելի խոշոր քաղաք։

Գերադրական աստիճանը ցույց է տալիս առարկայի հատկանիշի գերազանց լինելը այլ առարկանների նույն հատկանիշից։Կազմվում է ածականի դրական աստիճանին ավելացնելով ամենից բառը կամ ֊ամենա նախածանցը կամ էլ ֊(ա)գույն վերջածանցը։ Օրինակ՝ ամենից մեծ տուն, ամենամեծ տուն, ամենախոշոր քաղաք, խոշորագույն քաղաք։

Սակայն կա որակական ածականների մի խումբ, որ չունի համեմատության աստիճան՝ պայմանավորված իմաստով։ Օրինակ՝ կույր, հղի, մերկ, բոբիկ, կաղ, ամայի,  այրի, համր, խուլ, որբ և այլն։

Հարաբերական ածականները ցույց են տալիս առարկայի կապը ուրիշ առարկաների հետ՝ երկաթե դուռ, ոսկյա բանալի, քաղաքական հայացքներ:

Հարաբերական  ածականները սովորաբար ցույց են տալիս առարկաների ոչ համեմատելի հատկանիշ: Չի կարելի ասել` ավելի բրդե (վերարկու), ավելի լեռնային (լճակ) և այլն:

Ըստ կազմության՝ ածականները լինում են՝

  1. պարզ՝ լայն, խոր, թանձր
  2. բաղադրյալ, որոնք իրենց հերթին լինում են՝
    1. ածանցավոր՝ անբախտ, կլորավուն, ոսկե,
    2. բարդ՝ նրբիրան, բազմաշնորհ, երկնագույն,
    3. բարդ ածանցավոր՝ քաղաքագիտական, բարձրաշխարհիկՙ եռհարկանի։

 Ածական կազմող ածանցները կոչվում են ածականակերտ ածանցներ։ 
       Նախածանցներ
ամենա- ամենաուժեղ, ամենատաք
ան- անհասկանալի, անկապ
ապ- ապարյույն, ապորինի
դժ- դժգոհ, դժբախտ
չ- չխոսկան, չտես
տ- տգեղ, տգետ
Վերջածանցներ

-ալի – հյութալի, հիանալի

-ական – արական, լեզվաբանական
-ային – տնային, ջրային
-անի – ոտանի, երեսնի
-ավետ – հոտավետ, բուրավեՏ
-ավոր – հրջակավոր, բախտավոր
-ատ – պոչատ, կիսատ
-ե – փայտե, արծաթե
-ելի – սիրելի, տխրելի
-եղ – ուճեղ, գունեղ
-ին – վերջին, առաջին
-կոտ – ամաչկոտ, վախկոտ
-յա – ոսկյա, պղնձյա
-ոտ – փայլոտ, մազոտ
-ու – շինծու, հասու
-ուն – հնչյուն, սաղուն

Պարապմունք 50․ (Տոնական դաս)

1.Ինչ խնդիր  կառաջարկես  մաթեմատիկական ֆլեշմոբի դեկտեմբեր ամսվա համար։(Երկարաժամկետ նախագիծ)

2.Տոնական դասին նվիրված՝ Կատակ խնդիրներ։

  1. 50 մուկ 50 օրում ուտում են 50կգ ցորեն։ Քանի՞ կգ ցորեն կուտեն 10
    մուկը 10 օրում։
    Պատ․՝ 2
    2․10 կատու 10 օրում ուտում են 10 մուկ։ Քանի՞ կատու 30 օրում կուտեն
    30 մուկ։
    Պատ․՝ 10
    3․Ո՞րն է ավելի ծանր՝ 2 կգ երկաթը, թե՞ 2 կգ բամբակը։
    Պատ․՝ հավասար են
    4․Վանդակում կա 3 ճագար։ Ինչպե՞ս ճագարները բաժանել երեք
    ընկերների միջև, որ նրանցից յուրաքանչյուրը ստանա մեկ ճագար և
    մեկն էլ մնա վանդակում։
    Պատ․՝ պետք է մի ճագարին վանդակով տանք
    5․Գնորդը հավ գնելու համար վճարեց 1200 դրամ և էլի կես հավ։ Ի՞նչ
    արժեր հավը։
    Պատ․՝ 2400 դր
    6․Մեկ ոտքի վրա կանգնած աքլորը կշռում է 2 կգ։ Քանի՞ կգ կկշռի
    աքլորը, եթե կանգնի 2 ոտքի վրա։
    Պատ․՝ 2 կգ
    7․Արամն ու Գեղամն ապրում են միևնույն շենքի,
    համապատասխանաբար, 2-րդ և 6-րդ հարկերում։ Իրենց հարկերը
    բարձրանալիս Գեղամը քանի՞ անգամ է ավել շատ ճանապարհ անցնում,
    քան Արամը(հաշշվում է առաջին հարկից։
    Պատ․՝ 5
    8․ Ձիերի եռյակն անցավ 24կմ։ Քանի՞ կմ անցավ յուրաքանչյուր ձին։
    Պատ․՝ 24 կմ
    9․ Իմ ձախ կողմի գրպանում այնքան դրամ էր, որքան՝ աջ գրպանում։
    Եթե ձախ գրպանից 100 դրամանոց մետաղադրամը տեղափոխեցի աջ
    գրպանս։ Դրանից հետո աջ գրպանում քանի՞ դրամ ավել եղավ, քան
    ձախ գրպանում։
    Պատ․՝ 200
    10.Վառվում էր 10 մոմ։ Դրանցից երեքը հանգցրին։ Քանի՞սը մնաց։
    Պատ․՝ 10



3. Հաշվիր
4-8 = -4
5-17 = -12
5-25 = -20        
10-25 = -15           
0-18 = -18                 
-3-6 = -9             
-17-25 = -8       
-14-10 = -24
-10+12 = +2  
-15+20 = +5    
-17+51 = +34       
20-(+15) = +5  
30-(+12) = +18       
-28-(+25) = -53       

4.Հաշվիր

ա) (–18) · (+3),
-54
բ) (+15) · (–4),   
-60
գ) (–100) : (+10),    
-10
դ) (0) :(–15)
0

        5. Լրացրու՛ բաց թողած  փակագծեր անպես, որ ստացվի ճիշտ հավասարություն.

3+7×2-5=15     
(3+7)×2-5=15                       
18-8:2+5=9     
18-(8:2+5)=9                     
2×3+4:2=5
(2×3+4):2=5
5+12-8:2=7
5+(12-8):2=7                              
22-20:2+3=18
22-20:(2+3)=18                    
17-24:(2+4)=13

6.Ապրանքի գինը նախ իջեցվել է 30%-ով, ապա՝ ևս 20 %-ով։Որքա՞ն է դարձել ապրանքի գինը, եթե սկզբնական գինը եղել է 9000 դրամ։
Լուծում
9000 : 100 x 30 = 2700 դր
9000 – 2700 = 6300 դր
6300 : 100 x 20 = 1260 դր
6300 – 1260 = 5040 դր
Պատ․՝ 5040 դր